Յամալը և երգչուհի Նիկի Նիկոլը բաժանվել են
«Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը հայտարարել է երգչուհի Նիկի Նիկոլի հետ բաժանվելու մասին։ 18-ամյա իսպանացին և 25-ամյա արգենտինուհին միասին էին 2025 թվականի ամառվանից. գրում է Armsport.am-ը:
Յամալը հերքել է դավաճանության մասին լուրերը. «Մենք այլևս միասին չենք։ Դա ոչ մի դավաճանության հետ կապ չունի․ ես չեմ դավաճանել նրան։ Մենք պարզապես բաժանվեցինք։ Այն տեղեկատվությունը, որը հիմա տարածվում է մամուլում, ոչ մի կապ չունի մեր հարաբերությունների հետ», – Յամալի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե Յամալը Նիկոլին դավաճանել է մոդել Աննա Ջենյոզոյի հետ՝ Միլան կատարած իր ուղևորության ժամանակ։

