Չինաստանն առաջարկել է ստեղծել արհեստական բանականության ոլորտում համագործակցության գլոբալ կազմակերպություն
Չինաստանը միջազգային հանրությանն առաջարկում է ստեղծել արհեստական բանականության ոլորտում համագործակցության գլոբալ կազմակերպություն։ Այդ մասին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է Կյոնջուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովում։
«Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱԽՏՀ անդամ երկրների հետ՝ համատեղ բարձրացնելու արհեստական բանականության հանրային գրագիտությունը, լինելով կամուրջ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում թվային և խելացի տեխնոլոգիաների բացը լրացնելու համար»,- ասելէ Սի Ծինփինը։
ՉԺՀ առաջնորդի խոսքով՝ նոր տեխնոլոգիական հեղափոխությունը և արդյունաբերական վերափոխումը նկատելիորեն առաջ են շարժվում՝ նոր հեռանկարներ բացելով մարդկային հասարակության համար։ Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսությունը բախվում է աճող համաշխարհային զարգացման դեֆիցիտի և վատթարացող մարտահրավերների հետ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը։
Չինաստանի առաջնորդը շեշտել է, որ տարածաշրջանի տնտեսությունները պետք է ամրապնդեն փոխշահավետ համագործակցությունը, օգտագործեն նոր հնարավորությունները, համատեղ լուծեն մարտահրավերները և ստեղծեն կայուն և ավելի լավ ապագա։

