Ինչո՞ւ հենց Հովհաննավանք. եթե ընդունում եք, որ քահանա է, թող գնա, որտեղ ուզում է՝ քահանայագործի. Վահե Բեգոյան

«Դասեր» հաղորդաշարում երաժիշտ, դիրիժոր Վահե Բեգոյանն անդրադառնալով Հովհաննավանքում կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանի կողմից կեղծ պատարագ իրականացնելու հանգամանքին՝ նկատեց՝ մենք տեսնում ենք աղանդի գոյանալը, երբ գրավում, զավթում են մի եկեղեցի ու սկսում այնտեղ գործունեություն ծավալել:

«Ու հայտնի չէ` ինչո՞ւ Հովհաննավանքը, և փորձում է ստեղծել կաստայական եկեղեցի։ Եթե ընդունում եք, որ դա քահանա է, թող գնա, որտեղ ուզում է՝ քահանայագործի։ Եթե կարող է, թող գա Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, այնտեղ քահանայագործի…

Նույն բանն անում էր ԽՍՀՄ-ը՝ իր ստեղծման տարիներին։ Կանոնական եկեղեցու դեմ գնալը հո թատերական ներկայացում անել չէ՞։ Դա առաքյալներին հոգևոր, Քրիստոսից տրված իշխանությունն է, և առաքյալների ձեռնադրությամբ եպիսկոպոսներին մինչև այսօր տրված այդ առաքելական հաջորդականությունն է, որը տալիս է այդ իշխանությունը»,- ասաց Վահե Բեգոյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս