Deadline-ներով ծրագիրը

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում ԱԺ պատգամավորներին կներկայացնի իր ծրագիրը։ Ի ուրախություն խորհրդարանականների՝ այն նախկին ծրագրերի պես երկար չէ՝ ընդամենը 33 էջ կամ 5800 բառ (համեմատության համար նշենք, որ 2014 թվականի մայիսի կառավարության ծրագիրը 76 էջ էր և բաղկացած էր մոտ 14 հազար բառից)։

Ծրագրի հենց առաջին նախադասության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։

Այսինքն, «մեկ րոպե առաջ»-ով կառավարությունը փոխանցում է իր ամենակարևոր ուղերձը՝ ժամանակ չկա, շտապել է պետք։ Դրա համար այս ծրագիրը տարբերվում է նախկիններից՝ առաջին հերթին՝ հենց ժամանակային կոնկրետության առումով։ Շատ քայլերի համար նախատեսված է 6-ամսյա ժամկետ, մյուսների համար՝ 1 տարի կամ մինչև 2017 թվականի վերջ։ Կան քայլեր, որոնց համար նախատեսված է ավելի կարճ ժամանակահատված՝ մինչև այս տարվա վերջ կամ 3 ամիս. օրինակ՝ եռամսյա ժամկետում «ապօրինի հարստացման» քրեականացում և վեցամսյա ժամկետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգերի ներդրում։

Ի դեպ, 6-ամսյա ժամկետի ավարտը համընկնում է ԱԺ ընտրությունների հետ։ Այսինքն, կառավարությունը փորձելու է բարեփոխումների առաջին փուլն ավարտին հասցնել մինչև խորհրդարանական ընտրությունները։ Դա թույլ կտա, մի կողմից՝ ընտրողին ներկայացնել, որ կատարվել են որոշակի  քայլեր, և մյուս կողմից՝ այդ քայլերը շարունակելու մանդատ խնդրել։

Իրատեսակա՞ն է ծրագիրը, թե՞ ոչ։ Այստեղ մի հանգամանք կա՝ չկան «ցուցանիշային» խոստումներ (օրինակ՝ տարեկան 10% տնտեսական աճ կամ աղքատության կրճատում մինչև 11.2%, ինչպես նախկին ծրագրերից մեկում էր)։ Փոխարենը՝ կա կոնկրետ քայլերի ժամանակացույց։

Իսկ այդ քայլերի արդյունավետ իրականացումն ու, առավելևս, դրանց էֆեկտը, կախված կլինի ոչ միայն՝ կառավարությունից, այլև՝ իշխանության մյուս թևերի որակից։ Օրենսդիր, և հատկապես՝ դատական։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս