«Ճանաչում՝ հանուն փրկության»

«Ես չէի ասի, որ պետք է փոխվի դիվանագիտությունը կամ  դիվանագիտական գործընթացը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ճիշտ, անհրաժեշտ ձևաչափ է, մենք կարող ենք փոքր-ինչ ավելի գոհ լինել, կամ քննադատել այդ խմբի գործունեությունը, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ միայն ձևաչափ է, այլև ինստիտուցիոնալ փորձ ու հիշողություն։ Սա այն ձևաչափն է, որտեղ Ադրբեջանն ունի սահմանափակ հնարավորություններ։ Որոշ շեշտադրումներ, իհարկե, պետք է փոխվեն, որովհետև այսօր, կարծում եմ, այս ամենը մեզ պետք է հուշի, որ միջազգային  ատյաններում համապատասխանաբար սկսենք բարձրացնել հետևյալ գաղափարները՝ «Ճանաչում՝ հանուն փրկության», «Ինքնիշխանություն՝  հանուն փրկության» և «Ադրբեջանի կազմից դուրս՝ հանուն փրկության»։

Այս գաղափարները պետք է աշխատեցնենք, և մեր  փաստարկները պետք է հիմնվեն  միջազգային նոր իրողությունների, մարտահրավերների վրա»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Հայաստանի դիվանագիտական համակարգում բազմաթիվ պաշտոններ զբաղեցրած, ներկայումս Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանը՝ խոսելով հետպատերազմյան բանակցություններում անհրաժեշտ նոր դիվանագիտական շեշտադրումների մասին։

Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է ակտիվ լինի միջազգային ատյաններում։ «Ներկայումս, կարծում եմ, որ մենք, շարունակելով պնդել, որ սա կրոնական հակամարտություն չէ, պետք է նաև փորձենք զուգահեռներ անցկացնել այսօրվա  ահաբեկչական  խմբավորումների՝ ԻՊ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև»,- ասել է դեսպան Շուգարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս