Մոսկվայում գիտակցու՞մ են, որ Նիկոլը վաղուց թուրքերի գրպանում է, թե՞ դեռ կարծում են Նիկոլայ Վավաևիչը իրենց վրայից թռնելու տեղ չունի. Միհրան Հակոբյան
Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ադրբեջանցի մի պաշտոնատար անձ հայտարարել է. «Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Ալիևը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. դա կլինի ամենամեծ վերադարձը»:
Թուրք այս պաշտոնյան շատ չի սխալվում իր հայտարարության մեջ: Թուրք, որովհետև շուրջ 30 տարի առաջ ադրբեջանական էլիտան վերջնական որոշում է կայացրել, որ իրենք թուրքեր են, ավելին՝ օսմանների կիսատ թողած գործի շարունակողներն են և Կովկասում ու Միջին Արևելքում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության ավանգարդն են:
Թուրք պաշտոնյան շատ չի սխալվում, որովհետև այո՝ 18-րդ դարի առաջին կեսին ներկայիս Հայաստանի և Ադրբեջանի տարածքները լինելով կազմաքանդվող Սեֆյան Իրանի կազմում՝ պետք է փայ հասնեին օսմաններին, բայց խաղի մեջ մտավ Պետրոս Առաջինի Ռուսական կայսրությունը և շուրջ 100 տարի տևած պայքարի արդյունքում վերցրեց այն (ներկայիս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքները), ինչը օսմանները պետք է խլեին Իրանից:
Թուրք պաշտոնյան շատ չի սխալվում, որովհետև մեծ հաշվով Արցախի բռնազավթումն ու Հայաստանի վասալացումը ոչ Անկարայում, ոչ էլ Բաքվում չի ընկալվում որպես հայերի նկատմամբ հաղթանակ, ընկալվում է՝ որպես Ռուսաստանին Կովկասից վտարելու ակտ և պատմական ռևանշ:
Ի դեպ, արդեն բարդ է ասել՝ Մոսկվայում գիտակցու՞մ են, որ թուրքերի պատմական ռևանշը հնարավոր դարձրած Նիկոլը վաղուց թուրքերի գրպանում է, թե՞ շարունակում են կարծել, որ Նիկոլայ Վավաևիչը իրենց վրայից թռնելու տեղ չունի»:

