Ընդամենը 7,5 տարի պահանջվեց, որ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման «պարագլուխ»-ը՝ նախկին Հայր Կորյունը, հայտնվի սկանդալային պատմության մեջ

Կառավարման մասնագետ Սարգիս Պարսամյանը գրում է. «Ընդամենը 7,5 տարի պահանջվեց, որ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման «պարագլուխ», կարգալույծ հռչակված Արմեն Առաքելյանը (նախկինում` Հայր Կորյուն) հայտնվի սկանդալային պատմության մեջ։
Ըստ Շամշյանի կայքի՝ քաղաքացին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել, որ իր նվիրաբերած 29000 դոլլարի գումարը և 2 կգ արծաթը, որ տրամադրել է Արմեն Առաքելյանին, չեն ծառայել նպատակին, ինչի համար, որ տրամադրվել է։
Անմեղության կանխավարկածը հարգելով, հուսանք, քննությունը և դատարանը կպարզի հանգամանքները և լույս կսփռի այս պատմության վրա»:

Տեսանյութեր

Լրահոս