Սպերցյանը դիմել է երկրպագուներին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը իր Telegram ալիքում դիմել է երկրպագուներին՝ կոչ անելով աջակցել թիմին Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի շրջանակում կայանալիք «Սպարտակի» դեմ խաղում։
«Բարեկամներ, ձեր աջակցությունը մեզ համար հսկայական ուժ է։ Սպասում ենք բոլորիդ», — գրել է Սպերցյանը։
Խաղը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ Կրասնոդարի «Ozon Արենայում»։
Այս պահին «Կրասնոդարը» 29 միավորով զբաղեցնում է Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը, իսկ «Սպարտակը» 22 միավորով գտնվում է վեցերորդ հորիզոնականում։
Նախորդ՝ 13-րդ տուրում, «ցլերը» 1:0 հաշվով հաղթեցին «Ռուբինին», իսկ կարմիր-սպիտակները նույն հաշվով առավելության հասան «Օրենբուրգի» նկատմամբ։
Աղբյուրը՝ Armsport.am:

