Կորած կինը հայտնաբերվել է

Երեկ ժամը 15։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղից Ժաննա Անտոնյանը, ով Արցախից բռնի տեղահանված է, տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Հարազատները երեկվանից փնտրում էին 75-ամյա կնոջը։

Ժաննա Անտոնյանն Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից է, 2023 թվականին բռնի տեղահանվել է և արդեն 2 տարի է՝ գրեթե ամեն օր ասում է, որ իր գյուղն է ուզում, ուզում է վերադառնալ Հացի։

Կնոջ որդին՝ Ալեքսանդր Անտոնյանը, 168.am–ի հետ զրույցում այսօր ասել էր, որ մոր որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մտածել են՝ գուցե Արմավիրի մարզի Հացիկ գյուղ է գնացել, այնտեղ քիչ առաջ են տակնուվրա արել, Արմավիր քաղաքն էլ՝ հետը, սակայն ոչ մի տեղ չկա մայրը։

Քիչ առաջ ՆԳՆ-ից մեզ հետ զրույցում ասացին, որ կորած կինը հայտնաբերվել է Արմավիրի մարզում` Մարգարայի տարածքում։

Տեսանյութեր

Լրահոս