Գերմանիայից Վրաստան է արտաքսվել 1379 մարդ
2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր Գերմանիայից Վրաստան է արտաքսվել 1379 մարդ։ Այս տեղեկությունը հաղորդել է Գերմանիայի հանրային հեռուստատեսությունը։
Հեռուստատեսության տվյալներով՝ այս տարի Գերմանիայից արտաքսվել է ընդհանուր առմամբ 17 հազար 651 մարդ։ Նրանցից 3095-ն անչափահաս են։
Գերմանիայի հանրային հեռարձակողը նշել է, որ երկրից ամենամեծ թվով մարդիկ արտաքսվել են Վրաստան (1379) և Թուրքիա (1614)։

