Լինո՞ւմ է, որ հոգևորականը սխալ խորհուրդ է տալիս
Հարց քահանային
– Լինո՞ւմ է, որ հոգևորականը սխալ խորհուրդ է տալիս։
– Հոգևորականը մարդ է և կարող է երբեմն սխալվել: Սակայն մենք ընդունում ենք, որ անհատական խոստովանության ժամանակ երկու անձ չէ, որ ներկա են:
Զրույցի ընթացքում Աստծո ներկայությունը կա: Աստծո ներգործությունը հոգևորականի միջոցով փոխանցվում է ապաշխարողին: Խոստովանողի առաքինությունը ապաշխարության մեջ է, և եթե նա պարզամտությամբ կատարի խոստովանահոր խրատը, Աստված օգնական կլինի նրան, կլսի նրա աղոթքները և դա նրան արդարություն կհամարվի, ինչպես Աբրահամին, որ առանց երկմտության Աստծո հրամանին հնազանդվելով՝ կամենում էր զոհել իր զավակ Իսահակին:
Օրհնությամբ՝ Տ. Գարեգին աբեղա Հարությունյան

