Աստծուն միայն մի բան հարցրեցի՝ ինչո՞ւ հենց ես. ի՞նչ նպատակ ունես ինձ հետ կապված. Նազիկ Ավդալյան
168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրն է Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանը։
Հարցազրույցի ընթացքում Ավդալյանի հնչեցրած կարևոր թեզերը՝ ստորև.

- Մարդկային հարաբերություններում շատ պարզ եմ. պարզ, բայց ոչ պարզունակ: Հենց այդ պարզությամբ էլ ինձ հետ շփում եմ ակնկալում։
- Հետաքրքիր բան եմ նկատել. ես ունեմ վախեր այնպիսի բաներից, որոնցից շատերը չեն վախենում, և կարող եմ չվախենալ այնպիսի բաներից, որոնցից շատերը վախենում են։
- Ես Գյումրիից մի փոքր աղջիկ էի, հիմա որ հետ եմ նայում, հասկանում եմ՝ կյանքիս անցած այդ դժվար ուղին, իմ սպորտային անցյալը, վնասվածքները դարձան պատճառ, որ ես դառնամ այն Նազիկը, որն եմ հիմա։

- Կյանքում ոչ մի բան պատահական չեմ համարում. ամեն հանդիպում, ամեն մի ծանոթություն անգամ՝ իմ կյանքում ինչ-որ բանի համար է լինում։ Եղել են անգամ աննշան թվացող բաներ, որոնք հետո ինձ համար ճակատագրական ու շատ մեծ արժեք են դարձել։
- Կան կյանքի մեծ ու փոքր դասեր։ Կարծում եմ, դրանք լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ դու դրանցից ենթադրություններ չես արել։ Կյանքի առաջին մեծ դասը 20 տարեկանում ստացա, հետևություններ չարեցի, դրա համար եղավ երկրորդը։
- Ես հասկացա, որ նման դասեր, նման մարդիկ իմ կյանքում լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ ես եզրակացություններ և հետևություններ չեմ արել։
- Իմ կյանքում երկու դեպք է եղել, երբ ես բառիս բուն իմաստով վստահել եմ կյանքս. երկու դեպքում էլ դավաճանվել եմ։

- Շատ հաճախ մարդիկ մտնում են քո կյանք, որ քեզնից վերցնեն այն արժեքը, որը ստեղծել ես։ Մեկ-մեկ զարմանում ես՝ որքան գեղեցիկ են դա անում։
- Եթե մեզ հետ վատ բան է կատարվում, գուցե այդ պահին դա մեզ թվա փորձություն, բայց դա նրա համար է, որ հետագայում ավելի մեծ սխալ չանես։
- Մարդիկ մեր կյանք հենց այնպես չեն գալիս, գալիս են կա՛մ տալու, կա՛մ վերցնելու։
- Ավտովթար… այդ պահին այն ամբողջությամբ արժեզրկեց իմ կյանքը։ Այդ պահին Աստծուն միայն մի բան հարցրեցի՝ ինչո՞ւ, ինչո՞ւ հենց ես, ի՞նչ նպատակ ունես իմ հետ կապված։ Հետո ավելի ուշ հասկացա՝ նաև դա իմ կյանքում տեղի ունեցավ նրա համար, որ ես այսօր անեմ այն, ինչ անում եմ, որ այսօր «Նազիկ Ավդալյան» սպորտի զագացման հիմնադրամի գործունեությամբ կարողանամ իմ փորձը փոխանցեմ եկող սերնդին։

Վերջում ներկայացնում ենք Նազիկ Ավդալյանի հարցը հաղորդաշարի հաջորդ հյուրին.
«Որքանո՞վ է կարևոր սպորտը պետության զարգացման համար»։
Նազիկ Ավդալյանին հարց հղած գործարարի հետ հարցազրույցը՝ այս հղումով.

