Նիկոլի «սահմանազատած» Տավուշի գլխին փողփողում են Ադրբեջանի դրոշները
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամներին տարել էր Կիրանց, գովերգել «սահմանազատման» անվան տակ Տավուշի դիրքերի միակողմանի հանձնումը: Նրանք, ովքեր ուզում են իրապես պատկերացում կազմել Տավուշում իրականացված առերևույթ պետական դավաճանության ծանրագույն հետևանքների մասին, կարող են ընդամենը երթևեկել Կիրանցի հարևան գյուղերով` Ոսկևան, Ոսկեպար, Բաղանիս, Ջուջևան:

Դրանցում կյանքի տեմպն ու ակտիվությունն ակնհայտորեն ընկել է, իսկ պատճառը գյուղերին հարակից գերիշխող բարձունքներից երևացող թշնամական դրոշներն են, ինչպես այս լուսանկարում, որն արված է Ոսկևան գյուղում:


