«Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալի հետ` վերջինից ակնկալելով որոշակի ֆինանսական «ներդրումներ»»:
«Ռուսաստանը բացահայտ կերպով հավակնում է թիվ մեկ գազային շանտաժիստի կոչմանը, իսկ ՀՀ իշխանություններն էլ` թիվ մեկ ենթարկվողներինը»:
«Օ՜, մեծ պատիվ կլիներ ինձ համար դա, սակայն ինձ հետ դեռ չեն խոսել»: Եվ, այնուհանդերձ, առավել հավանական է համարվում ԱԱԽ-ի նախկին դրության վերադարձը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի ներքո: Չնայած՝ որպես նոր ԱԽՔ տրվում է նաև Շավարշ Քոչարյանի անունը»:
«Եթե մյուս կողմին հանգստացնելու համար են դա անում, ապա մեր կողմը չի լռելու ու կտեսնեք՝ այս սպանությունը կդառնա ազգային ողբերգություն, վենդետա: Մենք էլ չենք լռելու, թող դատեն իմ եղբորը օրենքի շրջանակներում, թե չէ` մենք մեր քայլերի համար պատասխանատու չենք լինի»:
««Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր, Սերժ Սարգսյանի և իշխանության վերնախավի հետ հանգստացող Աշոտ Արսենյանը, որ արտոնյալների շարքում է, չի մասնակցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խոշոր գործարարների հանդիպմանը»:
«Իսկապես, աշխարհաքաղաքական իրականությունն արդեն սրվել ու խստացվել է։ Ռուսաստանը հայտարարել ի իր դիրքորոշումները գործընկեր պետությունների և դրանց՝ այլ միավորումների մեջ ներգրավվելու վերաբերյալ։ Ինչպես տեսնում ենք ուկրաինական օրինակով, դա կունենա լուրջ հակազդեցություն»:
Միկոյանը, անկախ ամեն ինչից, հայ է ու սովետական հսկա կայսրությունում բարձր պաշտոն է զբաղեցրել: Պրոռուսական ուժերը մի՛ կերպ են մեկնաբանում այդ արձանը դնելը, արևմտյան ուժերը՝ ուրիշ կերպ:
Մի՞թե Վոլինկինն է մեղավոր, որ Հայաստանի խորհրդարանի յոթանասունչգիտեմքանի պատգամավորները, միայն ու միայն Սերժ Սարգսայնի իշխանությունը երկարաձգելու նպատակով երկիրը ստրկական կախման մեջ գցեցին ռուսական «Գազպրոմից»։
«Բրիտանական «The Independent» օրաթերթը երեկ հրապարակել է Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ցույց են տալիս, թե այդ երկրներում ինչպես են վերաբերվում սեռական փոքրամասնություններին»:
Հրաժարվել բոլոր կարծրատիպերից հնարավոր չէ` դրանք մեզ օգնում են որոշակի կրկնվող իրավիճակներում ցուցաբերել նմանատիպ վարք: Եթե ամեն մի իրավիճակում մենք մտածենք, թե ինչպես է պետք վարվել, դա, հավանաբար, շատ կդժվարացնի մեր կյանքը:
«Դե, լավ բաներ էր ասում, ու եթե ասածներն իրականություն դառնան, մենք Շվեյցարիա կդառնանք: Հետո էլ` Գագոն եկել-չէր եկել, կարևոր չէ, կարևորը, որ էս բոլորն անի»:
«Տարօրինակ զուգադիպություն է, թե ծրագրված քաղաքականություն, բայց փաստ է, որ Ս.Սարգսյանն իրոք իրեն պահում է վերջին բոլշևիկի նման, և եթե անձամբ ոչ ինքը, ապա իր շրջապատը ամեն քայլափոխի է ապացուցում այդ «բոլշևիզմը»:
«Սպորտի և երիտասարդության նոր նախարար Գաբրիել Ղազարյանը իր ներկայացման օրը ևեթ կայացրել է իր դարակազմիկ որոշումը. նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակել Յուրի Վարդանյանի կողմից աշխատանքից ազատված աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանին»:
«ՀԱԿ-ում հասկացան, որ, որքան էլ փորձում են «այլընտրանքից» ընդդիմություն կերտել, միևնույն է, ոչինչ չի ստացվում, ու նոր մարտավարություն մշակեցին»:
Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում և նախորդ դեպքերում Հանձնաժողովը բավարարվել էր միայն նախազգուշացմամբ:
«Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն հնազանդորեն կատարել է իշխանական բոլոր հրահանգները, բայց կարծես թե որոշել են նրանից ազատվել»:
«ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հանգստի ընթացքում լրջորեն ուսումնասիրում է ՀՀ Կառավարության շենքում տեղի ունեցող գործողությունները և մտադիր է առաջիկայում լուրջ հակահարձակում սկսել վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ»:
«Այս տարվա մայիսի 5-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Արարատի մարզի գյուղեր և ցրտահարությունից տուժած գյուղացիներին խոստացել էր աշխատանքներ տանել նրանց վարկերի ժամկետները երկարացնելու ուղղությամբ»:
«Գարնանային ցրտահարությունների պատճառով այս տարի վնասվեց շուրջ 9.185 հեկտար տարածք՝ հատկապես լրջորեն վնասվեցին ծիրանենիների այգիները»:
«Պարոն Հակոբյան, կեսկատակ-կեսլուրջ ասում եմ՝ էս վերջին շրջանում այնքան շփվեցիք մեր ընդդիմադիր գործիչների հետ, որ արդեն իրենց բառապաշարն եք օգտագործում»։ Իսկ Սամվել Ֆարմանյանը քլունգն առած քլնգում էր ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի բերած «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը»։
Տնտեսական դժվարություններ յուրաքանչյուր երկիր ունենում է, բայց մարդկանց դա պետք է բացատրել, իսկ Պուտինի քաղաքականությունը կառուցված է եղել մշտական տնտեսական աճի վրա, որն իր հերթին գոյացել է էներգակիրների բարձրացող գներից, որոնք թույլ են տվել փոխհատուցել խորը ենթակառուցվածքային ինստիտուցիոնալ և այլ վաղուց հասունացած բարեփոխումների բացակայաթյունը։
Քոչարյանն ու Օսկանյանը նախաձեռնեցին տարածքների փոխանակման տարբերակ՝ ի հաշիվ Հայաստանի տարածքների։ «Ոչ մի թիզ հող»-ի այդ կողմնակիցները ոչ միայն որևէ բողոք չեն հայտնել այն ժամանակ, այլև պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանի վերոնշյալ հանցավոր նախաձեռնությունները։
Շատ հաճախ մարդիկ փորձում են հաշվել տարատեսակ դժբախտ առիթների ժամանակ զոհված մարդկանց թիվը: Պատմաբաններ, ժողովրդագիրներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ… տարբեր մասնագիտության մարդիկ ամեն մեկն իր առջև դրված խնդրից ելնելով՝ տարբեր հաշվումներ ու եզրահանգումներ են անում:
Ծիծաղելի է, երբ Երևանի քաղաքապետարանի որոշումով Երևանում ձևավորվում է, այսպես ասած, ավտոկայանատեղիների մոնոպոլ բիզնեսը և այն տրվում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ ընտանիքին, իսկ Սերժ Սարգսյանի նշանակած վարչապետը հայտարարում է, որ երկրում հավասար մրցակցային դաշտ է լինելու:
Եկեք խնամիական հարաբերությունների մեջ չմտնենք: Եթե վերցնենք խնամիական դաշտը, հազար ձև կա ցավեցնելու, ինչի մենակ բիզնեսը: Եկեք թողնենք դա: Ես կարծում եմ, որ նման խնդիր չի առաջանա և չի լինելու նման խնդիր: Չեմ կարծում, որ էնտեղ ինչ-որ արտոնություններ լինի:
«Այո, ճիշտ է այդ տեղեկատվությունը: Նա այդ առանձնատունը գնել է իր սանիկից և հաջորդ տարվա պաշտոնական հայտարարագրում այն կներկայացվի»։
«Այս երկուշաբթի մեկնարկած խորհրդարանի արտահերթ նիստը կշարունակվի մինչև ուրբաթ։ Հանրապետական պատգամավորները բավական նեղսրտած են այս հանգամանքից»:
«Դու մարզպետ չէիր, դու իսկական վարակ էիր, Շակալենկո, վարակ եկար, համաճարակ գնացիր… հրազդանցիներս ցանկություն ունենք վերանորոգելու միկրոշրջանի հանրային զուգարանը եւ անվանակոչել քո գարշելի անունով»:
Ճիշտ է` կառավարություն է վերադարձել հին գվարդիան, սակայն ոչ բոլորի հետ են վարչապետի հարաբերությունները փայլուն. հնուց եկած «աբիդաներ» կան կուտակված:
Երեկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակազմի հետ: