
«Ես քո հախից կգամ». ըստ մահացած զինվորի հարազատների՝ ասել է հրամանատարը. «Ժողովուրդ»

«Մայիսի 10-ին, Իջևանի N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի հարազատները վստահ են, որ տղան ինքնասպան չի եղել, այլ նրան, միգուցե, սպանել են»,- գրում է «Ժողովուրդ»-ը, որի հետ զրույցում զինվորի քեռին պատմել է, որ դեպքից մեկ օր առաջ Ներսեսը զանգահարել և ասել է, որ իր վաշտի հրամանատար Գարիկ Ասրյանն իրեն հանգիստ չի տալիս:
««Հրամանատարը բենզինի գումար է պահանջել, իսկ Ներսեսն ասել է, թե չկա: Ավելի ուշ հրամանատարն ասել է. «Ես քո հախից կգամ»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, զորամասի հրամանատար գնդապետ Միհրան Մախսուդյանը բացառեց, որ կատարվածը կապված է բենզինի դեպքի հետ. «Այդ խնդրին ծանոթ եմ եղել ու որպես հրամանատար, վաշտի հրամանատարին տույժի եմ ենթարկել: Ես անգամ երեխաներին ասել եմ, որ եթե մեկը ձեզանից բենզինի գումար կուզի, կգաք անձամբ ինձ մոտ»»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։