«Հովիկ Աբրահամյանը լավ սեկա է խաղում, ուրեմն լավ կղեկավարի». Սուրեն Աբրահամյան. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. ««Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը երեկ անդրադարձավ նոր կաոավարության կազմին ու նրա ղեկավարին։ Պարոն Աբրահամյանն, օրինակ, Դավիթ Հարությունյանին որակեց կարող ուժ և ափսոսաց, որ նրան փոխվարչապետ չեն նշանակել։ Երվանդ Զախարյանին բնորոշեց իբրև քառակի սովետական հերոս Պագրիշկին։

Ինչ վերաբերում է նախկին ու ներկա վարչապետերին, Աբրահամյանի ձևակերպմամբ. «Եթե քառյակը Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխելը համարում է հաղթանակ, ինչ ասեմ… Մյուս կողմից՝ համոզված եմ, որ Աբրահամյանը ավելի լավ կաշխատի, իրենց գյուղացիներն ասում են՝ գիտե՞ք, ինչ լավ սեկա էր խաղում, իսկ սեկա խաղալու համար պիտի խելոք լինես, ներվեր ունենաս…»։

Հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը որևէ պաշտոն կստանա՞, Սուրեն Աբրահամյանը հեգնեց. «Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղ կա, գուցե արժե հուշել Սուրեն Խաչատրյանի համար»»։

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս