«Միջազգային երաշխիքների լավագույն ժամանակները չեն հիմա». «Առավոտ»

«Առավոտը» զրուցել է «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի հետ՝ դեսպան Ուորլիքի հայտարարության մասին

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ուորլիքի հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման վեց սկզբունքների մասին, որին հետևեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությանն «օկուպացված» տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու մասին։

– Հայկական մամուլում դեսպան Ոոորլիքի ելույթի հրապարակումից հետո ՀՀ-ից ու ԼՂՀ-ից մի շարք արձագանբներ եղան։ Արձագանքները հիմնականում բացասական էին. թեև եղան նաև ոչ բացասական դիտարկումներ ու կարծիքներ։ Իսկ ոմանց լռությունն է շատ խորհրդանշական էր և գրեթե սահմանակից էր համաձայնության։ Այսպես թե այնպես՝ հանրությունում քննարկումներ սկսվեցին, ինչն էլ, ըստ իս, տվյալ պարագայում ամենակարևորն է։ Չեմ բացառում, որ դեսպան Ուորլիքի նախաձեռնության նպատակներից մեկն էլ հենց դա էր։

Կարծում եմ՝ ամերիկացիներն ավելի անկեղեծ են մեր նկատմամբ, քան մեր իսկ իշխանությունները։ ժամանակին ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան էր հրապարակավ մանրամասնում բանակցային գործընթացը, այսինքն՝ այն, ինչ մեզնից թաքուն էին պահում մեր իսկ իշխանությունները։

Այնպես որ՝ մեր որոշելիք խնդիրն է՝ ուզում ենք սեպտեմբերի 3-ի օրվա նման մի օր արթնանալ այլ երկրում ու այլ իրավիճակո՞ւմ, թե՞ նախընտրում ենք մասնակցել մեր ճակատագրի որոշմանը։ Այստեղից էլ՝ մեր վերաբերմունքը նման ելույթների նկատմամբ։
Համենայնդեպս, բավականին ուշագրավ դիտարկում է արել ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը։

Նա հանրության ուշադրությունը սևեռել է դեսպան Ուորլիքի ելույթի մի նախադասության վրա։ Ահա այն՝ «կա սկգբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանաովել է և ուրվագծում է համաձայնությունը, և ոչ ոք չի աոաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք»։

Ուշադրություն դարձրեք՝ ոչ ոք չի աոաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք։ Ահա այս դիտարկումից հետո պարոն Մայիլյանը հետևյալ մեկնաբանությունն է անում.

«Այս սկզբունքներն ու դրանց աոնչվող տարրերը բանակցությունների սեղանին են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղյան հակամարտության կողմերից գոնե մեկի ազգային իշխանությունը չի հայտարարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումների անընդունելիության մասին»։

Ըստ Մայիլյանի՝ ժամանակն է միջազգան միջնորդներին ազատել կեղծ պատկերացումներից, ինչը թույլ կտա հակամարտող կողմերին մշակել կարգավորման նոր մեխանիզմներ, որոնք կհամապատասխանեն ժամանակի իրողություններին։ Այնպես որ՝ իրո՞ք ժամանակն է բարձրաձայն հայտարարելու այս մասին։ Եթե շատ հակիրճ պարզաբանելու լինենք, թե ինչու են մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի, ապա կարելի է ասել հետևյալը՝ դրանք նպատակամիտված են Ղարաբաղյան հակամարտության ոչ թե պատճառների, այյ հետևանքների վերացմանը։ Արցախի հանրային դաշտից վաղուց են հնչել բանակցային գործընթացի փիլիսոփայությունն ու մեթոդաբանությունը փոխելու առաջարկներ։

Բայց ես նաև երկու այլ հանգամանքների վրա ուշադրության կդարձնեի։ Խոսքն այն մասին է, թե ինչ պայմաններում ու իրավիճակում է հնչել դեսպան Ուորլիքի ելույթը։ Առաջին՝ Ադրբեջանի օրավուր սաստկացող հայատյացաթյան մթնոլորտում։ Այս մթնոլորտում ոչ միայն ցանկալի չէ, այլև վտանգավոր է կարգավորման ցանկացած փորձ։ Նման փորձեր պիտի ձեռնարկել բարենպաստ մթնոլորտի պարագայում, երբ կա փոխվստահության գոնե նվազագույն պաշար։ Իսկ մեր պարագայում հակամարտության կողմերի փոխվստահության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է։ Կարծում եմ՝ միջնորդների ջանքերն ամենից աոաջ պետք է կենտրոնացվեն թշնամու կերպարի վերացման ուղղությամբ։

Երկրորդ հանգամանքը միջազգային մթնոլորտն է։ Երբ դեսպան Ուորլիքը կամ միջնորդները խոսում են միջազգային երաշխիքների մասին, ապա պիտի նկատի ունենան, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված և Յալթայում ձևակերպված անվտանգության համակարգն այսօր ուղղակի անմխիթար վիճակում է։ Ողջ աշխարհի աոաջ օրը ցերեկով բզկտվում է մեզնից շատ ավելի հզոր ու իր աշխարհաքաղաքական կշռով միանգամայն այլ քաշային կարգում գտնվող երկիր՝ Ուկրաինան։ Այնպես որ՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում ներկայումս ձևավորված անվտանգության համակարգը վերանայելիս պիտի նկատի ունենալ, որ միջազգային երաշխիքների, մեղմ ասած, լավագույն ժամանակները չեն հիմա։ Այս պայմաններում շատ կարևոր է չխախտել հակամարտության կողմերի ոազմական ու միջնորդների դիվանագիտական հավասարակշռությունը։

Շարունակությունը կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս