Հարուստ նախարարը. «Ժողովուրդ»
«ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն ամենևին էլ աղքատ մարդ չէ, այլ ընդհակառակը՝ նրան հանգիստ խղճով կարելի է դասել հարուստների շարքին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ նախարարն ունի սեփական տուն, ամառանոց, հողամաս, նաև «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա: Իր բանկային հաշվին նախարարը հայտարարագրել է 14 մլն դրամ ու 48 հազար ԱՄՆ դոլար:
Ընդ որում, այդ 48 հազար դոլարը նախարարը որպես փոխառնություն վերցրել է ինչ-որ մեկից (անունը հայտարարագրում ջնջված է): Նկատենք, որ սովորաբար պաշտոնյաները գալիս են համեստ ունեցվածքով և հեռանում մի քանի անգամ հարստացած»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։