Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորված Իսոն հարազատներին վստահեցրել է, որ հանգիստ լինեն. «Ժողովուրդ»
«2014 թ. հունվարի 27-ին Սարյան փողոցում սպանված քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի գործով դեռևս սայլը տեղից չի շարժվում»,- գրում է «Ժողովուրդ»-ը՝ ավելացնելով.
«Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված են «Դուքենդո» ֆեդերացիայի նախկին անդամ Իսրայել Սարգսյանը և սպանված Արթուր Սաֆարյանի սանիկ՝ Տիգրան Ասատրյանը։
Ապրիլի 22-ին մահացել էր Իսրայելի հայրը, և մինչ օրս նրան ոչ ոք համարձակություն չէր ունեցել հայտնել լուրը։ Մեզ հասած տեղեկություններով՝ Իսրայել Սարգսյանի կնոջն ու մորը թույլ են տվել գնալ Ազգային անվտանգության ծառայություն և Իսոյին հայտնել հոր մահվան լուրը։ Ավելին՝ մեզ հասած տեղեկություններով, Իսրայելն իր հարազատներին վստահեցրել է, որ հանգիստ լինեն, ինքն այս գործի հետ կապ չունի, իսկ ԱԱԾ-ն մինչ օրս որևէ նոր մանրամասն չի կարողացել հայտնաբերել»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։