Դավիթ Հարությունյանը թակարդ է լարում ոչ իշխանական ուժերի համար. «Հրապարակ»

«Գրեթե վարչապետական լիազորություններ ունեցող Դավիթ Հարությունյանը 2 օր առաջ զանգահարել է ԱԺ խմբակցություններին, խնդրել, որ առաջարկություններ ներկայացնեն՝ կառավարության նոր ծրագրի մեջ դրանք ներառելու համար»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ ավելացնելով.

«Մեր տեղեկություններով, խմբակցությունների մեծ մասը չի պատրաստվում առաջարկություններ ներկայացնել, որովհետև վստահ են, որ դրանով կառավարությունը «թակարդ» է լարում իրենց դեմ, որպեսզի առաջարկություններից որևէ մեկը ներառի ծրագրում, ինչն էլ կնշանակի, որ տվյալ ֆրակցիան ոչ միայն սերտորեն համագործակցում է Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ, այլև բարոյական պարտավորություն է ստանձնում կառավարության ծրագրին «կողմ» քվեարկելու»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս