Այս իրավիճակն աննախադեպ է այն առումով, որ Հայաստանի և Նախիջևանի սահմանը համարվել է հակառակորդի հետ շփման գծի՝ համեմատաբար անվտանգ և հանգիստ հատվածը: Սակայն երեկվա միջադեպը միտում ունի փոխելու շփման գծի ստատուս քվոն:
Երեկ ամբողջ օրը Երեւանում ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող 57 համարի երթուղայինը չէր գործում: Լուրեր էին շրջանառվում, որ երթուղայինի «պլանը», որը վարորդների կողմից ամեն օր վճարվում է գծատիրոջը, կտրուկ բարձրացել է, ինչից դժգոհելով` վարորդները բունտ են արել` որոշելով դուրս չգալ երթուղի:
Սա ստեղծում է Հայաստանի շատ տհաճ, ոչ բնական կերպար, որպես մի երկրի, որը բացարձակ հանդուրժող չէ, որտեղ տիրում է բարքերի ցոփություն, բացակայում է տարրական դաստիարակությունը։ Ես կարծում եմ, որ դա տհաճ երևույթ կլինի Հայաստանի վարկի և միջազգային կերպարի համար։
Ի սկզբանե ակնհայտ է, որ երբ ձևավորվում է միություն, դրա մասնակիցները պետք լինեն բարեկամ պետություններ, և նրանց համար պետք է առաջնահերթություն լինեն այդ միությանը մաս կազմող պետությունների շահերը, սակայն մեր դեպքում դա խախտվում է:
«Առավոտի» տրամադրության տակ է հայտնվել Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանի վարած գործակարգավարական խորհրդակցություններից մեկի առնչությամբ և նրա ստորագրությամբ վավերացված 4 էջից կազմված արձանագրությունը:
««Ժամանակի» տեղեկություններով՝ Վրաստանում ՀՀ դեսպանի մեկ անուն է շրջանառվում։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայազգի խորհրդական Վան Բայբուրդը երեկ մեզ ասաց, որ խոսքն օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի մասին է»:
Բանն այն է, որ մայիսի 25-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը ծեծի էր ենթարկել Գոռ և Արթուր Հարությունյաններին:
Ինչ-որ մեկը քնում, արթնանում է և իր հեռահար նպատակներն օգտագործելով համալիրը աճուրդի է հանո՞ւմ: Ամենազարմանալին այն է, որ Վճռաբեկ դատարանից մեր փաստաբանին ստիպել են ստորագրի, որ գործը քննեն գաղտնի ռեժիմով:
Պարզվում է, Գոռ Առաքելյանը՝ Յուվեցի Կարոյի փեսան, դրսում քաշքշուկից ու վիրավորանքներից զայրացած, գնացել է դեպի մեքենան, որ զենքը բերի:
«Դեռ անցած տարի մամուլում լուրեր հայտնվեցին, որ Սամվել Ալեքսանյանը Հյուսիսային Իրաք է մեկնել»:
Մեր էներգահամակարգը աշխատում է խիստ անարդյունավետ եւ ուղղակի ներծծված է կոռուպցիոն տարատեսակ սխեմաներով եւ քաղաքական մութ գործարքներով ու մեքենայություններով:
«ՀՀ նախագահի նստավայրում աշխատող 1974-ին և դրանից հետո ծնված 142 աշխատակիցներից որևէ մեկը դիմում չի գրել կուտակային համակարգից հրաժարվելու համար»:
Լինելով ԽԱՀՄ նախարարների խորհրդի փոխնախագահ՝ արդեն հետստալինյան տարիներին դեպք չէր լինում, որ Հայաստանի ղեկավարները ժամանելով Մոսկվա՝ բյուջեի քննարկման, միջոցների, սարքավորումների հատկացման համար չմտնեին Միկոյանի մոտ՝ խորհուրդներ, հուշումներ ստանալու համար, թե ինչպես ավելի գրագետ հասնեն դրան։
Օբաման Եվրոպայում շրջագայելու է մի քանի երկրներում` Լեհաստան, Բելգիա, Ֆրանսիա: Դաշնակցային ուժերի հաջողության 70-ամյակն անցկացվում է ոչ իհարկե համաշխարհային պատերազմի, սակայն միջազգային բարդ իրադրության և ըստ էության սառը պատերազմի պայմաններում:
«Իշխող ՀՀԿ-ի ներսում և քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարաբերությունները լարվել են»:
Այն պարտաճանաչորեն թարմացվում էր՝ վարչապետի բոլոր հանդիպումների մասին տեղեկություններ էին զետեղվում: Սակայն, ինչ-որ պահից սկսած, այն դադարեցվեց:
«Ընդհանարպես, պետք է ասեմ, որ չորս ուժերը տարբեր մոտեցումներ ունեն: Մենք մշտապես կարծել ենք, որ Հայաստանը գործ չունի ոչ Մաքսային միությունում, ոչ Եվրասիական միությունում, քանի որ կարծում ենք, որ այդ ուղղությամբ Հայաստանի համար որևէ նպաստավոր իրավիճակ չի լինելու»:
«Շատ մարդիկ, որոնց հետ ես զրուցում եմ փողոցում, ներկայացնելով կյանքից իրենց դժգոհությունների սովորական «փաթեթը», վերջում ավելացնում են` «թող նրանք (իշխանությունները – Ա.Ա.) մի հատ զավոդ աշխատեցնեն` գնանք աշխատենք: Էս 25 տարում սաղ քանդին-ավիրին»»:
«Ջերմուկ գրուպի» սեփականատիրոջ 2013 թ. տարեկան եկամուտները կազմել են 6 միլիարդ 818 միլիոն 140 հազար դրամ, 1,1 միլիոն դոլար և 33 հազար եվրո։
«Ձեր հարաբերություններն ավելի լավ Յանուկովիչի հետ էին, չէ՞, ստացվում»,- նման հարց է ուղղել «Հրապարակ» թերթը Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանին: ««Ո՛չ»:
«Մինչ հայ հասարակությունը բուռն քննարկումներ է ծավալում՝ Երևանի ավագանու կողմից սովետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը թույլատրելու որոշման արդարացի-անարդարացի լինելու վերաբերյալ, Երևան քաղաքում անակնկալ կերպով հայտնվել է մի ցուցանակ, որն ազդարարում է այն մասին, որ Դավիթաշենի կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածը կրում է Անաստաս Միկոյանի անունը»:
«Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, պարզվում է, պաշտոնավարման վերջին օրը որոշել է ինքն իրեն պարգևատրել նախարարության ոսկե մեդալով»:
«Մի շարք պետական մարմիններում երիտասարդ աշխատողները դիմումներ են ներկայացնում՝ կուտակային կենսաթոշակային համակարգում չընդգրկվելու համար, սակայն ղեկավարությունը այդ դիմումները չի ընդունում»:
Սակայն այս անգամ, ողջ զավեշտն այն է, որ գազը թանկացել է 2013թ. Հայաստանի կառավարության և «Գազպրոմ»-ի միջև կնքված գազային պայմանագրից հետո:
Հրապարակային ելույթներում ոչ մի բացասական բան չի ասում, անգամ պաշտպանում է իր նախորդին, իսկ քայլեր ձեռնարկելիս ամեն ինչ անում է Տիգրան Սարգսյանի թողած հետքը ջնջելու, նրա կադրերին հեռացնելու, նրա հեռացրած կադրերին վերադարձնելու համար:
Սակայն քառյակը չի անում ոչ այս, ոչ այն, այլ վերցնում և 12 կետանոց պահանջներ է ներկայացնում կառավարությանը, ըստ որում, չգիտես ինչու, այդ պահանջները առայժմ չեն մանրամասնվում:
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը փոխել է ՀՀ տնտեսությունում իրականացված օտարերկրյա ներդրումների հաշվարկման մեթոդոլոգիան, ինչի արդյունքում հնարավոր չէ պարզել՝ ներդրումները ավելանո՞ւմ են, թե՞ պակասում»:
«Մինչ ոչ իշխանական քառյակը մինչև աշուն փորձում է ժամանակ տալ կառավարությանը, ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած «սուրբ տեղը»»:
«ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 98.1 հազար տոննա հաց, ինչը անցած տարվա նույն ցուցանիշից պակաս է 0.3 տոկոսով»:
«Սերժ Սարգսյանը պիտի՞ արձագանքեր Նազարբաևի ելույթին: Ինձ թվում է՝ այո: Ինչպե՞ս: Սեղանը շուռ տար, վեր կենար և ասեր, «Դուք էլ, Ձեր Եվրասիական միությունն էլ»»: