
Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանին «մեխում է» քավության պատին. «Ժողովուրդ»

«ՀՀԿ Խորհրդի նիստում, ուղիղ մեկ ամիս առաջ, վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ներկայացնելու ժամանակ Ս.Սարգսյանն ուղղակիորեն հայտարարեց.
«Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով»:
Ուղիղ մեկ ամիս հետո, կառավարության՝ վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Գյումրու տեխնոպարկի լուծարման հարցը»,- գրում է «Ժողովուրդ»-ը թերթը՝ ավելացնելով. «Հիդրոմետ ծառայությունն այս լուրը թերևս կբնորոշեր «ամպրոպ` պարզ երկնքում»:
Այսինքն՝ կառավարությունն այս հարցը ընդգրկելով օրակարգ, ուղղակիորեն «մեխում է» Տիգրան Սարգսյանին քավության պատին՝ ի ցույց դնելով նրա վարած տնտեսական քաղաքականության «փուչիկ»-ը:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ կառավարության որոշման մեջ, որով հիմնավորվում է Գյումրու տեխնոպարկի լուծարման անհրաժեշտությունը, սևով սպիտակի վրա գրված է. «Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչ օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ընկերությունում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար և առաջարկել է սկսել լուծարման գործընթաց»»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։