
Կինը նետվել է Դեբեդ գետը. «Ժողովուրդ»

«Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն գյուղի բնակիչները և փրկարարները մայիսի 7-ից որոնում են Բագրատաշենի բնակչուհի, 1946թ. ծնված Էլմիրա Մելքոնյանին:
Ըստ բագրատաշենցիների՝ նա տնից դուրս գալիս հարազատներին հայտնել է, թե Դեբեդ գետը նետվելով՝ ինքնասպանություն է գործելու»,- գրում է «Ժողովուրդ»-ը՝ ավելացնելով. «Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի խոսքով՝ ինքնասպանություն գործելու պատճառը կարող էր լինել այն, որ կնոջ երիտասարդ որդին վերջերս կաթված է ստացել, ամուսինն էլ հիվանդ է:
Գյուղապետը նաև չբացառեց, որ Էլմիրան աղբը տարել է իրենց տան հարևանությամբ հոսող Դեբեդ գետը թափելու, և գարնանային վարարումներից հորդացած գետը քշել տարել է նրան: Տեղեկացանք, որ Երևանից ժամանած փրկարարներն ու Բագրատաշեն գյուղի բնակիչները գետի հայկական և վրացական ափերին ներկայում որոնում են Էլմիրա Մելքոնյանի դին: Դեբեդի վարարած լինելը, սակայն, խանգարում է որոնողական աշխատանքների արդյունավետությանը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։