
Դավիթ Հարությունյանը զայրացնում է Հովիկ Աբրահամյանին. «Հրապարակ»

«Հովիկ Աբրահամյանին սկսել են նյարդայնացնել թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ-ում ու թե, ամենակարևորը, օլիգարխների շրջապատում լույսի արագությամբ տարածվող այն խոսակցությունները, որ նոր կառավարությունում չափազանց մեծ է Դավիթ Հարությունյանի ազդեցությունը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Պարզվում է, որ վերջինս ոչ միայն կարգավորում է ներապարատային հարաբերությունները կառավարական հիերարխիայում, այլև, բառի բուն իմաստով, գրում է Հովիկ Աբրահամյանի ելույթները:
Ավելին, նա է վարչապետի հայտնի քաղաքական արձագանքների տեքստերի հեղինակը: Այս ամենը, հավանաբար, չէր զայրացնի Արգամիչին, եթե նրան լուրեր չհասնեին այն մասին, որ Դավիթ Հարությունյանն ինքն է լուրեր տարածում, թե բացառիկ օգտավետ է իր ներկայությունը կառավարությունում»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։