ՄՄ-ին միանալու որոշման հիմքում, քաղաքականից բացի, որևէ տնտեսական բաղադրիչ չկա. «Ժողովուրդ»

««Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի ինտեգրումը բացառիկ հնարավորություններ է ստեղծում նաև Եվրոպական ներդրողների համար՝ օգտագործելով Հայաստանի տնտեսական տարածքն ավելի հեշտացված կարգով դուրս գալ դեպի Եվրասիական շուկա, քանի որ իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով Հայաստանի տնտեսությունը ԱՊՀ երկրների շարքում ամենամոտն է եվրոպականին»,- Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Այսպիսով, եվրոպական երկրները պետք է առաջինը ողջունեն, որ եվրոպական տնտեսական կացութաձևով Հայաստանն օր առաջ անդամագրվի Մաքսային միությանը, քանզի դա բխում է հենց իրենց տնտեսական շահերից»,- գրում է «Ժողովուրդ» օրաաթերթը՝ ավելացնելով.

«Համաձայնեք, որ այս հայտարարությունը ևս մեկ անգամ հիմնավորապես ապացուցում է այն իրողությունը, որ ՄՄ-ին միանալու որոշման հիմքում, քաղաքականից բացի, որևէ տնտեսական բաղադրիչ չկա:

Ընդ որում՝ սա է փաստում նաև ՀՀ պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի՝ ՀՀ-ում ներդրումների ծավալով առաջին տեղում Ֆրանսիան է՝ 99 մլն դոլարի չափով, իսկ 2-րդ տեղում՝ Ռուսաստանը՝ 58.2 մլն դոլար ծավալով: Ի դեպ, չենք կարող չհիշել մայիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Մոսկվայում: Այնտեղ Ս. Սարգսյանը հայտարարել էր. «ՌԴ-ն որպես ներդրող, պահպանում է հայաստանյան տնտեսության մեջ առաջին տեղը» (՞)»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս