Մհեր Սեդրակյանն ու Բելաջիոյի Սերոժը կխնամիանան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն (Թոխմախի Մհեր) ու Սերգեյ Մարգարյանը (Բելաջիոյի Սերոժ) շուտով կխնամիանան:

«Այս լուրի իսկությունը ճշտեցինք Մհեր Սեդրակյանից, ով ասաց` այո, նման բան կա:

«Բայց ի՞նչ կապ ունի` էդպես է, թե չէ, ենթադրենք` այո: Մենք իրավունք չունե՞նք աղջիկ ուզելու, մեր տղային ամուսնացնելու»,-ասաց պատգամավորը և մեր պատասխանից, թե, բնականաբար, բոլորն էլ ունեն նման իրավունք, ասաց. «Բնական ա, որ ասել են, ուրեմն ճիշտ ա»: Իսկ ե՞րբ է նախատեսվում հարսանիքը, Սեդրակյանն ասաց. «Չգիտեմ, երբ որ փող ունենանք, էդ ժամանակ»։ Այնուհետև ճշգրտեց. «Երբ որ շատ փող ունենանք, որ լավ հարսանիք անենք»»,- գրում է «Հրապարակ»-ը:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս