Հովիկ Աբրահամյանը խնդրելու-պահանջելու է գործարարներին ներդրումներ անել. «ՀԺ»
«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հանդիպում է անցկացնելու 100 խոշոր գործարարների հետ»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Թե ինչ թեմայի շուրջ են խոսելու այդ փակ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն ու խոշոր գործարարները, կառավարությունից պարզել չհաջողվեց։
Մեր տեղեկություններով, սակայն, Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է գործարարներին խնդրել-համոզել-պահանջել, որ վերջիններս ներդրումներ կատարեն ու ընդարձակեն իրենց բիզնեսները։ Ըստ որոշ լուրերի՝ հանդիպմանը մասնակցելու է նաև ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ կխոսվի նաև կենսաթոշակային բարեփոխումների մասին»։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։