Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը երեկ հայտարարել է, որ միշտ ամեն հաջորդ սերունդ ավելի խելոք է եղել, քան նախորդը, սակայն Հայաստանում այսօր նոր սերունդը նախորդից ավելի «դմբո» է, և այդ «դմբոներին» փորձում են համոզել, որ իրենք ազատ են և կարող են ամեն ինչ անել:
ԱԺ ՀՀԿ խմբակցության երեկվա նիստից հետո ՀՀԿ խմբակցության նորանշանալ քարտուղար Գագիկ Մելիքյանն անցել էր ակտիվ աշխատանքի. նա ՀՀԿ-ական հնաբնակ մի քանի պատգամավորների հետ զբաղված էր ՀՀԿ ցուցակով վերջերս ԱԺ եկած Վահրամ Մկրտչյանին աշխատասենյակ տրամադրելու խնդրով:
Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ պետք է իրենց մասին ավելի ակտիվ հայտ ներկայացնեն հայկական տեղեկատվական տարածությունում, սակայն դա քիչ է համարել ոչկառավարական կազմակերպությունների դեմ պայքարելու համար՝ ասելով, որ պետք են այլ մեթոդներ:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը յուրօրինակ մոտեցում ունի կադրային հարցերում: Սովորաբար, նախարարները 100 օրվա լռության և ինքնադրսևորման իրավունք են ունենում:
«Աժ-ում մեքենաների աճուրդը շարունակվում է»,- գրում է «Ժողովուրդ» թերթը, որին 17 ավտոմեքենաներ վաճառքի հանելուց հետո հայտնի է դարձել, որ Աժ-ն սկսել է օտարել նաև իր «հնությունները»։
«Գեղարքունիքի մարզում համայնքային ղեկավարների շրջանում մարզպետի նկատմամբ դժգոհություն է հասունանում»:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ այժմ քննարկվում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը։
«Կարգին, ցենտր տղա ա, իմ ընգերն ա, ու մենք իրար հետ շատ լավ ենք, լավ էլ կաշխատի»
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան համերգը, որը նախատեսված է մայիսի 12-ին, կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։
«Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հետ, ինչպես նաև մասնակցություն ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքներին»:
«Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան վերջին «ձեռնամարտն» արդյունք է ինչպես քաղաքական վերջին վերադասավորությունների, այնպես էլ Սերժ Սարգսյանի՝ 3 նախագահների քաղաքականությունից հեռացման հայտարարության՝ տեղեկացնում է իշխանական մեր աղբյուրը»:
Նա երբեմն գնում-գալիս է իր հայրենի Մխչյան գյուղի իրենց տուն։ Բացի դա, կա «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ գտնվող նրա հայտնի տունը՝ Ազգային ժողովի շենքի նմանությամբ։
Ըստ 168.am-ի` հեղինակը նշել է, թե դա տեղի կունենա ՌԴ-ի կողմից Ղրիմը բռնակցելու ֆոնին, ինչից հետո ԱՄՆ-ը, կարծես թե, ավելի քան երբեք նպատակամղված է Ղարաբաղյան հակամարտության ձգձգվող կարգավորմանը, որը Ռուսաստանը գործածում է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար:
«Իշխանությունները որևէ կերպ չեն կողմնորոշվում, թե ինչ է լինելու ԱԱԽ ճակատագիրը Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո»:
«Սակայն հարկ է նկատել, որ այս հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո հանձնաժողովն, ըստ էության, մատնվել է ինքնահոսի»։
Պատգամավորը շատ է ցանկանռւմ զբաղեցնել իր ոխերիմ հակառակորդի՝ Սարգիս Սահակյանի աթոռը, որպեսզի նաև վրեժ լուծի կնոջն աշխատանքից ազատելու համար։
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն այս օրերին «լուրջ» ստուգումների է անցել:
ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայում կատարվող իրադարձությունների ողջ ընթացքում երբևէ այնտեղ չի գնացել` իր «աչքով» սիրիահայերի խնդիրներին ծանոթանալու համար:
Նրանց մի մասը վստահ է, որ «Կարֆուր»-ի գործունեության արդյունքում տեղական արտադրությունը պարզապես կմեռնի։ Հայտնի է, որ «Կարֆուր»-ն իր ցանցում վաճառվող տեսականին ինքն է ներկրում, և այդ պատճառով որոշ ապրանքներ ավելի էժան գներով է վաճառում։
Հայաստանը մանևրելու մեծ դաշտ չունի։ Հայաստանյան տնտեսությունը կապված է և կախված ռուսական տնտեսությունից, Հայսատանն աշխարհագրորեն կտրված է հզոր երկրների շուկաներից, ուստի, մեծ հաշվով, ընտրության հնարավորությունը մեծ չէ, և կարելի է միայն ցավակցել։
Վերջին մարդը, որը նրան շնորհավորել է, Հայաստանում գտնվող ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն է, որի հետ հանդիպումն ուղեկցվում էր ոչ միայն Հովիկի ռուսերենի չիմացության ու անհարմարության երկուստեք զգացողությամբ, այլեւ այդ առիթով Դավիթ Հարությունյանի անթաքույց ժպիտով:
«Օրինաց երկրի» կողմից վերջերս գնված «Երեւան TV»-ն արդեն նոր տնօրեն ունի՝ Սունդուկյան թատրոնի դերասան Արամ Հովհաննիսյանը, որը հանրությանն առավել հայտնի է սերիալներում զբաղեցրած կրիմինալ դերերով եւ հատկապես «Որոգայթի» Զավենի կերպարով:
Ես շատ լավ ճանաչում եմ, մենք շատ մտերիմ ընկերներ ենք: Շատ երկար տարիներ իրար հետ աշխատել ենք, հարաբերվել ենք, մինչև հիմա էլ ջերմ հարաբերություններ ունենք:
Ազգային ժողովում Գալուստ Սահակյանի՝ ԱԽ նախագահության քվեարկությունից հետո շատերն են հարց տալիս նույն խորհրդարանում կառավարության ապագա ծրագրի քվեարկության մասին:
Երեկվանից «Հայազն» կուսակցությունը Ազատության հրապարակում ստորագրահավաք է սկսել ՝ ընդդեմ վերպետական կառույցների Հայաստանի անդամակցության:
Այսօր գյուղնախարարությունը հրապարակելու է մարտի 30-31-ին մեր հանրապետությունում գրանցված ցրտահարության արդյունքում գյուղատնտեսության կրած վնասների չափը։ Մեզ հաջողվեց պարզել, որ վնասի չափը մոտ 12 միլիարդ դրամ է:
Դժգոհության մյուս պատճառն էլ այն է, որ Վահրամ Բաղդասարյանը համարվում է Աղվան Հովսեփյանի ամենամտերիմ մարդը, և շատերը չեն հասկանում, թե վերջինս ինչպես է աշխատելու Դավիթ Հարությունյանի հետ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը, լսելով ԲՀԿ երկու «թևերի» կարծիքները, ասել է, թե վերջնական որոշում կկայացնեն կառավարության ծրագիրը տեսնելուց հետո: Բայց նա նաև նշելէ, որ թեև ՀովիկԱբրահամյանը «մեր հարազատն է, բայց խնամիական հարաբերությունները չպիտի խանգարեն»։
Քաղաքական շրջանակներում համառորեն լուրեր են պտտվում, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, այդուամենայնիվ, ձերբակալված է և պահվում է Ազգային անվտանգության ծառայությունում:
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով»: