«Մենք հող չունենք տալու». Սասուն Միքայելյան. «ՀԺ»

«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյա նը երեկ «Հայկական Ժամանակ» օրաթերթի խնդրանքով որոշ դրվագներ է պատմել Շուշիի մարտերից, հիշել, թե ինպես էր Քյոսալարի բարձունքի ազատագրումից հետո մի մեծ արծիվ սկսել սավառնել Շուշվա վրա։ Նա պատասխանել է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջ. Ուորլիքի նախօրեի հայտարարությանը։

– Պարոն Միքայելյան, այսօր Շուշիի Ազատագրման օրն է, հայտնի է, որ դուք մասնակցել եք Շուշիի ազատագրմանը և հենց այդ օրն էլ վիրավորվել եք։ Մի քանի ուշագրավ դրվագներ կհիշե՞ք։

– Շուշիի ազատագրումը ամբողջ մեր ազգի համախմբման և հավատի վերականգնման զարթոնքն էր։ ժամանակին զորավար Անդրանիկն էլ էր պաշարել Շուշին, բայց նրան չի հաջողվել ազատագրել։ Խոջալուի ազատագրումից հետո, երբ ես եկա Ստեփանակերտ, Կոմանդոսն ասաց՝ Շուշիի ազատագրմանը ջոկատովդ կմասնակցե՞ս։ Ասացի՝ Շուշիի ազատագրումը մեր պարտքն է, որ պիտի կատարենք թե մեր պատմության, թե՝ զորավար Անդրանիկի առջև, ո՞նց չենք մասնակցի։

Շուշիի ազատագրման մարտական գործողությունները երբ սկսվեցին, մերը Քյոսալարի ուղղությունն էր և մեզ հանձնարարված էր վերցնել բարձունքը։ Բարձունքի ազատագրման ժամանակ մեկ զոհ, ինը վիրավոր ենք տվել։ Բարձունքի ազատագրումից հետո նկատեցի, որ մի մեծ արծիվ է Շուշվա վրա սավառնում։

Գոոացի, տղերք, հայոց արծիվը Շուշին տիրեց, Շուշին արդեն մերն է։ Եվ առաջին անգամ ուրախությունից լաց եմ եղել։ Այնուհետև մի որոշ Ժամանակ անց ազերիներն անցան հակահարձակման, որ նորից բարձունքը հետ վերցնեն։ Այղ ժամանակ ազերիների հրետանին գրեթե կես ժամ խփում էր բարձունքին։

Նրանց հակահարձակման ժամանակ ես ծանր վիրավորվեցի հրետանու արկից՝ ստանալով 107 բեկորային վնասվածք, որոնցից 87-ը ներկայումս կրում եմ իմ մարմնում։ Նույն արկից ծնոտից ծանր վիրավորվեց նաև իմ ջոկատի ազատամարտիկ Մանվել Պետրոս յանը։ Երբ մի պահ ուշքի եկա, իմ ջոկատի փոքր Սասունը գոռում էր՝ հրամանատարին խփեցին և ինձ ուսերիցս հետ էր քաշում։ Ինձ թվաց, որ աջ ոտքս կտրվել էր, իսկ ձախը ոնց որ քարշ գար հետս։ Ասացի՝ տղերք, ոտքս և ավտոմատս չթողնեք, վերցրեք։

Երբ ինձ հետ էին քաշում, նկատեցի, որ ոտքս կտրված չէ, բայց չէի զգում։ Այնուհետև 8 կիլոմետր ինձ և Մանվելին մեծ դժվարությամբ ականապատված դաշտով իջեցրեցին աոաջին բուժօգնության կետ։ Ինձ դրեցին սեղանին, որ օգնություն ցույց տան։ Բժշկին ասացի՝ իջեցրեք ինձ ու առաջինը Մանվելին օգնեք։ Բժիշկը Գյումրիից էր՝ Նասիբյան, լացելով ասաց՝ քեզ պիտի փրկեմ։ Ես գոռացի բժշկի վրա, ինձ իջեցրեցին սեղանից, Մանվելին օգնեցին և արագ տեղափոխեցին Ստեփանակերտ։ Երբ ինձ դրեցին սեղանին, այդ ժամանակ աոաջին անգամ ռմբակոծիչները սկսեցին խփել, ինձ նորից դրեցին սեղանի տակ։ Ռմբակոծիչների հեռանալուց հետո նոր միայնկարողացան ինձ օգնություն ցույց տալ, այնուհետև տարան Ստեփանակերտի հիվանդանոց։

Երբ արդեն գիշեր էր, ինքնաթիռով տեղափոխեցին Երևանի ներկայիս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։ Երեք ամիս բուժվել եմ այդ հիվանդանոցում։ Դեռ չապաքինված, ձեռնափայտերով նորից գնացել եմ Մարտակերտ, այդ ժամանակ իմ ջոկատը՝ փոխհրամանատար Սլավիկ Վարդանյանի հրամանատարությամբ, Մարտակերտում էր, երբ Մարտակերտը ծանր վիճակում էր։ Այսքան չէի մանրամասնի, եթե Շուշիի մարտական գործողություններն այդքան չշահարկվեին։

– Այս ընթացքում Շուշիի ազատագրման պատմության տարբեր մեկնաբանություններ են եղել, ո՞րն է իրականություը, ո՞ւմ հրամանով է տեղի ունեցել «Հարսանիք լեռներում» օպերացիան։

– «Հարսանիք լեռներում» օպերացիայի անվանումը կապված էր սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ։ Նա խոստացել Էր, որ Շուշին ազատագրենք, կամուսնանա և հարսանիքը կանենք Շուշիում։ Իսկ ինչ վերաբերում է՝ ով էր հրաման տվել, բնական է, այդ ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Առանց իր թույլտվության չէր կարող օպերացիան սկսվել։ Այն ժամանակ շատ բաներ՝ կապված օպերացիաների հետ, գաղտնի էր պահվում։ Մարտական գործողությունների ժամանակ, թե ով է ղեկավարել օպերացիան, ես այդ առիթով մի անգամ խոսել եմ և չեմ ուզում նորից մեկնաբանել։ Շուշին ազատագրել է հայ ժողովուրդը և իրենց դերակատարությունն են ունեցել գեներալից մինչև զինվոր։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախօրեին խոսում էր ԼՂՀ խնդրի 6 կետից բաղկացած կարգավորման սկզբունքների մասին, որից ստացվում է որ 7 շրջաններն ամբողջությամբ պետք է վերադարձվեն Աղրբեջանրն, իսկ հայկական կողմին պիտի մնա Հայաստանն ու Ղարաբաղը իրար կապող Լաչինի միջանցքը։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան։

– Զեյմս Ուորլիքը թե այդքան ժողովրդավար է, իրենց նախագահին թող առաջարկի՝ ճանաչել Ցեղասպանությունը։ Մենք ազատագրել ենք մեր տարածքները մեր դարավոր թշնամուց։ Մենք, ազատագրելով այդ տարածքները, հեռվացրել ենք մեզանից շփման գիծը, քանի որ այն ժամանակ ազերիները ռմբակոծում էին մեր բնակավայրերը և խաղաղ բնակիչներ էին զոհվում։ Մենք ոչ մի թիզ հող չունենք հետ տալու, մենք իրավունք չունենք մեր սկսած գործը հաղթական ավարտին չհասցնել և այն թողնեյ ապագա սերնդի ուսերին։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս