
Նշանակվել է Գալուստ Սահակյանի հովանավորյալը. «Ժողովուրդ»

«Աշխատանքից ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Նրան, ըստ շրջանառվող լուրերի, Հովիկ Աբրահամյանը առաջիկա օրերին նշանակելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աշխատակազմի ղեկավարի ժ/պ է նշանակվել նրա տեղակալ, ՀՀԿ-ական Էրիկ Մինասյանը։ Վերջինս, ի դեպ, համարվում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հովանավորյալը»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։