Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակների ակտիվ քննարկումների ֆոնին Ադրբեջանը կոշտացրել է ռազմական հռետորաբանությունը՝ փորձելով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում էական լարվածության պատրանք ստեղծել։
«Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնության հիմնադիր, ՀՀԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կորոնավիրուսը, ինչ խոսք, իր բացասական ազդեցությունն է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային տնտեսության բնականոն ընթացքի վրա։ Սակայն առավել խոցելի եղան այն երկրները, որոնց տնտեսությունը մինչ համավարակի տարածումն արդեն իսկ այդքան կայուն չէր, ինչպես, օրինակ, Հայաստանը, և դա էին վկայում դեռ հունվար-փետրվար ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակման առաջին դեպքի մասին իշխանությունները հայտարարել են փետրվարի 28-ին։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում մայիսի 9-ից շրջանառության մեջ է դրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 182.1-ին հոդվածը հետևյալ խմբագրությամբ շարադրելու նախագիծը`
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ 1998թ. ծնված Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Ն.Ե.-ն 2014 թվականին զննվել է Լոռու մարզի զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից և առանց առողջական խնդիրների կցագրվել:
Հայաստանում կորոնավիրուսի տարածման շրջանակի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 24-ին և հունիսի 8-ին վարակվածների հավանական թվերի մասին հայտարարության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է բժիշկ Հայկ Մանասյանի հետ:
Ճակատագրի հեգնանք է գուցե, բայց Նիկոլ Փաշինյանն իր իշխանավարման կարճ ժամանակահատվածում առերեսվում է նույն խնդիրներին, որոնցում անգործության մեջ էր մեղադրում նախկին իշխանություններին։
Անգլիայի ֆուտբոլի առաջնության վերսկսման հստակ ժամկետներ են քննարկվում:
2020թ. մայիսի 8-ին՝ ժամը 23.30-ին, Վեդի քաղաքի 43-ամյա բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-20:00-ի սահմաններում, անհայտ անձն իր ուղղությամբ կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Թուրքիայում մայիսի 10-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 47 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Մայիսի 11-ին, ժամը 12:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն կամրջի վրա կասկածելի վարքագծով քաղաքացի կա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը և 14 հարակից օրենքներ:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ակադեմիական լռությունը խաթարվել է: Գիտահետազոտական կենտրոնն անսովոր աղմուկի թիրախ է դարձել: Անսովոր, որովհետև 20-րդ դարասկզբի հայոց պատմության մի զգալի հատված ներառող այս կառույցը (որ գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության վերահսկողության տակ և մասնագիտացված է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ) հանկարծ հայտնվել է այդ իրողության պատմական տարբեր դրվագներն ու իրադարձություններն այս կամ այն կերպ հերքել, ձևախեղել կամ շրջանցել փորձող անհավանական հորձանուտում: Այլ կերպ ասած՝ ամեն ինչ այնտեղ այնքան էլ հարթ չէ:
Մայիսի 11-ին, ժամը 06:10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի և Սարիգյուղի հենակետերից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ՝ ընդհանուր թվով 34 փրկարար ծառայող։
«Ուզում եմ ապրիլի 22-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարարության կազմում գյուղատնտեսության ոլորտը ներկայացնող փոխնախարարներ Արմեն Խոջոյանին և Տիգրան Գաբրիելյանին հարցնել՝ ի՞նչ եք արել ցեցի դեմ պայքար կազմակերպելու գործում։ Գյուղացին ձեր կողմից կոնկրետ միջոցառումներ է ակնկալում։ Ո՞վ պետք է կազմակերպի պայքարի միջոցառումներ, եթե ոչ՝ դուք»:
«Արցախը 2020-ի առաջին եռամսյակում ՀՆԱ նվազում չի գրանցել». ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ այն կազմել է 7.9 տոկոս: Չնայած գրանցված ցուցանիշին, պարետը չի ժխտում, որ արտաքին տնտեսական ազդեցություններից խուսափել չի ստացվի:
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մայիսի 11-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ մայիսի 15-ից հետո իշխանությունները կսկեն փուլային տարբերակով հանել ավիաթռիչքների սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի պատճառով:
Թուրքական «Bursa Yıldırımspor» ֆուտբոլային ակումբում հանդես եկող 32-ամյա ֆուտբոլիստ Ջևհեր Թոքթաշը սպանել է իր 5-ամյա որդուն։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է ևս 10 քաղաքացի:
«Արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել». Արցախում արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու որոշումն այսպես հիմնավորեց ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Արտակարգ դրությունը հայկական երկրորդ հանրապետությունում կտևի մինչև հունիսի 11-ը ժամը 22:00-ն: Այս ընթացքում կպահպանվեն նաև մուտքի և ելքի սահմանափակումները: Մարտիրոսյանի խոսքով՝ հակահամաճարակային միջոցառումներն արդյունավետ են, հետևաբար՝ արդարացված է նաև արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումը:
Վարչապետ աշխատող անանուն հոդվածագիրը իրեն գերազանցում է նաև մի շարք այլ ձևակերպումների մեջ: Փաստորեն, վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից վերջապես հաստատում է, որ կան բանակցություններ, իսկ հոդվածագիր Փաշինյանը պնդում է, որ բանակցությունները դեռ չեն սկսել: Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ «ինչ կուզեն, դա էլ կբանակցեն», իսկ հոդվածագիր Փաշինյանն ասում է, որ կարմիր գծեր ունի, բայց դեռ վաղ է այդ մասին հայտարարելը: Վարչապետ Փաշինյանը գոհ է Ալիևի կառուցողական վերաբերմունքից, իսկ հոդվածագիր Փաշինյանը գրում է, որ ադրբեջանցիները բանակցությունների միջոցով ոչ մի բանի չեն հասնելու:
Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է վաճառել Գարեթ Բեյլին ընդամենը 20 միլիոն եվրոյի դիմաց:
Մեզանում տաքսի ծառայություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները գրեթե միշտ ընդունվում կամ մերժվում են նույն սցենարով, երբ նախագիծը հայտնվում է օրենսդիրի սեղանին, դրան անմիջապես հաջորդում են տաքսիստների դժգոհությունները, մտահոգություններն այն մասին, որ հաշվի չեն առնվում իրենց շահերը։ Նույնկերպ աղմկոտ էլ, ինչպես երևում է, ուղեկցվելու է օրենսդրական այս նոր նախագիծը, որն արդեն ներկայացվել է հանրության դատին։
«Ucom» ընկերության նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և ավտոմեքենայում մայիսի 2-ին Ազգային անվտանգության ծառայության իրականացրած խուզարկության և դատարանի կայացրած որոշման դեմ Արա Խաչատրյանի փաստաբան Արամ Օրբելյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին, Վիտալի Բալասանյանին և Սամվել Կարապետյանին հրավիրելու են քննիչ հանձնաժողով:
Այսօր Վիլնյուսի փող. 3/84 հասցեում գործող ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 21 մասնաճյուղում տեղի է ունեցել միջադեպ, որը հրահրել է մասնաճյուղի այցելուներից մեկը: Մասնաճյուղի աշխատակիցները տեղեկացրել են ոստիկանությանը: Մենք համագործակցում ենք այս միջադեպի շուրջ իրավապահ մարմինների հետ:
Այսօր խորհրդարանն ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը հայտնի է նաև Լանզարոտեի կոնվենցիա անունով:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 8-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի թիմերը մարզումները վերսկսելուց հետո անցկացնում են նաև ընկերական հանդիպումներ: