«Ձեր կովերը բառաչելու իրավունք չունեն». Աշոտյանը՝ Փաշինյանին
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Чья бы корова мычала…
Նիկոլ Փաշինյանն օրերս իր թերթի էջերին Արցախի հիմնախնդրի և դրա ներքաղաքական դիսկուրսի մասին կրկին հանդես է եկել մի անստորագիր վերլուծական հոդվածով:
Փաշինյանն, ըստ ինքն իրեն, դժգոհ է ընդդիմության կեցվածքից այս հարցում, սակայն հոդվածից այդպես էլ չի հասկացվում, թե ո՞ր ընդդիմության մասին է խոսում Նիկոլը:
Եթե խոսքը գնում է խորհրդարանական ընդդիմության մասին, ապա Փաշինյանն այստեղ դժգոհ մնալու տեղ ընդհանրապես չունի: Կառավարության վերջին հարցուպատասխանի ընթացքում ԲՀԿ-ական երկու պատգամավորի թե հարցադրումների ձևաչափը, թե արձագանքները բացարձակ քննադատական չէին: Ինչ վերաբերում է ԼՀԿ-ին, ապա այդ խմբակցության պատգամավորները ոչ միայն Փաշինյանին “արցախյան” հարց չուղղեցին, այլև իրենց ղեկավարի շուրթերով սկսեցին արդարացնել գործող վարչակազմի քաղաքականությունn Արցախի հարցով, ինչպես խորհրդարանում, այդպես էլ Հանրայինի եթերում: Ավելին, անգամ ԱԺ վերջին ծեծկռտուքից հետո Էդմոն Մարուքյանն իր լայվում այս թեմայով վերաշարադրեց իր նույն պաշտպանական թեզերը՝ այսպիսով համամասնորեն կիսելով այս իշխանությոնների հետ Արցախյան հարցով վարվող քաղաքականության պատասխանատվությունը:
Արտախորհրդարանական ուժերից Արցախի հարցում ամենաակտիվը Հանրապետականն է: Սակայն Փաշինյանի հոդվածը մեր մասին էլ չէ, քանզի երևակայական ընդդիմությանը վերագրվող թեզերը երբեք մեր շուրթերից չեն հնչել և մեր դիրքորոշումների մաս չեն կազմել: «Նիկոլը խոստովանեց, որ թաքուն ծախում է Ղարաբաղը», «ի՞նչ է նշանակում Հայաստանի ժողովուրդ եւ Արցախի ժողովուրդ», և այլ նմանատիպ տեսակետներ մենք չենք հայտնել:
Կրկնում եմ՝ մենք երբեք չենք ասել ու (դեռ) չենք ասում, որ դուք դավաճան եք։ Բայց հանցավորության աստիճանի տգետ եւ ամբարտավան եք։
Վարչապետ աշխատող անանուն հոդվածագիրը իրեն գերազանցում է նաև մի շարք այլ ձևակերպումների մեջ: Փաստորեն, վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից վերջապես հաստատում է, որ կան բանակցություններ, իսկ հոդվածագիր Փաշինյանը պնդում է, որ բանակցությունները դեռ չեն սկսել: Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ «ինչ կուզեն, դա էլ կբանակցեն», իսկ հոդվածագիր Փաշինյանն ասում է, որ կարմիր գծեր ունի, բայց դեռ վաղ է այդ մասին հայտարարելը: Վարչապետ Փաշինյանը գոհ է Ալիևի կառուցողական վերաբերմունքից, իսկ հոդվածագիր Փաշինյանը գրում է, որ ադրբեջանցիները բանակցությունների միջոցով ոչ մի բանի չեն հասնելու:
Ի դեպ, հոդվածում տեղ գտած այս ձևակերպումը շատ երկիսմատ է. «Ակնհայտ է, որ Ադրբեջանը բանակցությունների միջոցով ոչնչի չի հասնելու»: Այսի՞քն, սա խոստովանությո՞ւն է, որ բանակցությունները տապալվում են, ու պատրաստվենք պատերազմի՞:
Ինչ վերաբերում է կարմիր գծերին, ապա Արցախի հարցում մեր որդեգրած կարմիր գիծը հայտնի է՝ Արցախը երբեք չի լիելու Ադրբեջանի կազմում: Մի թեզ, որը, չգիտես ինչու, այդքան վախենում է արտաբերել Հայաստանի գործող վարչապետը:
Իսկ երբ Փաշինյանն անհանգստանում է ներքաղաքական կարմիր գծերից, ապա այդ գծերը վաղուց ջնջած, բարոյականությունը տրորած, պետական ռեպրեսիվ ապարատը գործադրող, բռնություն արդարացնող, ստախոս, մանիպուլյատիվ, Լավրովի հայտարարություններից հետո ցնցումների մեջ ընկած իշխանությանը պետք է հիշեցնել, որ այս հարցերով «իրենց կովերը բառաչելու իրավունք չունեն»:
Чья бы корова мычала…Նիկոլ Փաշինյանն օրերս իր թերթի էջերին Արցախի հիմնախնդրի և դրա ներքաղաքական դիսկուրսի մասին…
Gepostet von Armen Ashotyan am Montag, 11. Mai 2020