Մայիսի 8-ին Վեդի քաղաքի Արարատյան փողոցի քարի արտադրամասում կրակոցներ էին հնչել։ Մի երիտասարդ ինքնաձիգով մտել էր արտադրամաս ու կրակոցներ արձակել 50-ամյա մի տղամարդու ուղղությամբ։
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը, որն ավարտվում է մայիսի 22-ին, չի երկարաձգվի:
Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն չի ցանկանում ամռանը միանալ «Ռեալ»-ին:
Մայիսի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային մաքսատան հատուկ պահպանվող տարածքում կայանված «Մերսեդես-Ե 280» ավտոմեքենայից մի երիտասարդ գողանում է դետալներ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանն է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 16-ին, ասուլիսի ժամանակ ներկայացրեց թվով չորրորդ «100 փաստը»՝ կառավարության գործունեության մասին: 20-րդ փաստը վերաբերում էր հեռավար կրթությանը:
««Գազպրոմի» պատասխան նամակից հետո, ամենայն հավանականությամբ, ընթացել են քաղաքական բնույթի բանակցություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև, և Ռուսաստանը կարողացել է իր դիրքորոշումը տեղ հասցնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններին։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Վայոց Ձորի Արենի բնակավայրում սահմանափակումներ կմտցվեն:
«Ամբողջովին սխալ եմ համարում այն քաղաքականությունն Արցախի հարցում, որը հիմնված պետք է լինի այդ տերմինաբանության վրա: Հանրահայտ աքսիոմ է՝ երբ քաղաքականության մասին խոսում ես՝ ամեն խոսքը դոկտրին է: Տվյալ դեպքում այն դոկտրինը, որի վրա ուզում է աշխատել վարչապետը, ամբողջովին անարդյունավետ է, վնասակար է, նահանջողական է և կարող է շատ թանկ նստել մեր հաղթանակների ժամանակ: Եթե նկատել եք՝ խոսելով բոլոր վտանգների մասին՝ ես մտքումս անգամ չունեմ մտայնություն, որ մենք չենք ունենալու հաջողություն: Հաջողությունները մինչև այսօր արձանագրել է հայ ժողովուրդը, և միշտ չէ, որ դա եղել է շնորհիվ իր ղեկավարության»,- ասաց նա:
Ես գիտեի, որ միջազգային հարաբերություններ (և առհասարակ` հարաբերություններ) կառուցելուց հեռու եք, բայց, որ վարչապետության ընթացքում կկորցնեք Ձեր superունակությունը` սուտ խոսելու ու պատճառաբանություններ բերելու կարողությունը…
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։
Ամիսներ առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները վերցրել են կացության վկայականը և նրան արտաքսել երկրից:
Բելգիայի ֆուտբոլի առաջնությունը եզրափակվեց ժամանակից շուտ:
«Դուք վերելակից դուրս եկաք՝ իրականում Ալիևը փակուղուց դուրս եկավ, նա փակուղում էր հայտնվել 2016թ. հետո, որովհետև չկար բովանդակային բանակցությունների անցնելու հեռանկար, և, փաստորեն, Ալիևը պարտադրված ընդունել էր Սերժ Սարգսյանի խաղի կանոնները: Երբ դուք հրադադարի ժամանակավոր պահպանումը ընկալում եք՝ իբրև ձեռքբերում, իսկ Փաշինյանը դա ներկայացրեց ձեռքբերում, ինքը փոփոխելի, իրադրական մի փոքրիկ մի բան վերցրեց, իսկ փոխարենը՝ մենք կորցրինք ստրատեգիական առավելությունը բանակցային գործընթացում»:
Իտալական «Ռոմա»-ի մի քանի ֆուտբոլիստներ մարզումներըվերսկսելուց հետո վնասվածքներ են ստացել:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցուցակը կազմվել է ապրիլի վաճառքների հիման վրա:
Չինաստանի մայրուղիներից մեկում մայիսի 16-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է վեց մարդ, 30-ը հոսպիտալացվել է:
«Կառավարության ընդունած որոշման արդյունքում հեշտացվել է դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգը, ինչի շնորհիվ ակտիվացել է մրցակցությունը, և ուղիղ ներկրմամբ ներմուծվող դեղերի մեծածախ գները 2019 թվականին միջինում նվազել են 6 տոկոսով: Բացի այդ, շուկայում հայտնվել են հիմնական ներմուծվող դեղերից միջինում 13 տոկոսով ցածր գնով զուգահեռ ներմուծվող դեղեր»,- այսօր մամլո ասուլիսում «Նոր Հայաստանի 100 փաստերը» ներկայացնելիս՝ տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ֆինանսական աջակցություն կցուցաբերի ազգային ֆեդերացիաներին:
Բայց սա խնդրի մի մասն է, իսկ խնդրի մյուս մասն այն է, որ ի պատասխան այն հարցի, թե հանրապետականները մտահոգ են, որ Լավրովի հայտարարության նման հայտարարություն կարող են անել նաեւ մյուս համանախագահ երկրներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Փաշինյանը «պաշտպանվեց» ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի վերջին հայտարարությամբ ու բառացի նշեց, թե Լավրովի գնահատականները «օգտակար չեն»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել քաղաքագետ Գագիկ Համբարյանի, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դեմ:
Մայիսյան հաղթանակներին նվիրված շախմատային մրցաշարի հաղթողը Հայկ Մարտիրոսյանն է:
Արդյո՞ք հակաճգնաժամային ծրագրերն էլ եք համարում «PR ակցիաներ»՝ հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Հակաճգնաժամային միջոցառումների տնտեսական արդյունավետությունը և սոցիալական հասցեականությունը շատ ցածր են. այս ծրագրերում Կառավարությանն ավելի շատ հետաքրքրում է իր վարկանիշի անկումը, քան մարդկանց սոցիալական կենսամակարդակի բարձրացումը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի մեկնարկից առաջ թիմերը շարունակում են ընկերական հանդիպումներ անցկացնել:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռացել է երկու ամիս առաջ արված իր հայտարարությունները, թե կորոնավիրուսը պինցետով կարելի է հանել ու օղիով դեզինֆեկցիա անել:
«Ես փակ հանդիպումներ սովորաբար չեմ ունենում, առավել ևս` հասարակական կազմակերպությունների հետ, իմ բոլոր շփումների մասին հաղորդագրություններ եղել են, ամեն դեպքում պետք է որ եղած լինի: Նախ՝ կոնկրետ «Բայց հասարակության» հիմնադրամի ներկայացուցիչների հետ ես առանձին հանդիպում չեմ ունեցել, այլ ունեցել ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում:
Ինչո՞ւ այս մասին չեն խոսում կոռուպցիայի դեմ անխոնջ պայքար մղող իշխանությունները՝ չեմ կարող ասել, բայց այս ամենն ունի շատ մանրամասն հետաքննության կարիք։ Կարո՞ղ էր արդյոք այս մախինացիան իրականացվել առանց պետական պաշտոնյաների հովանավորչության․․․ սա է գլխավոր հարցը»։
2020թ. ավարտվելու է ԵՄ ԱլԳ երկրների (Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Բելառուս, Ադրբեջան) համար 2017թ. ընդունված «20 թիրախային արդյունք 2020թ. համար» փաստաթղթով սահմանվող գործողությունների ծրագիրը, ուստի Բրյուսելում և ԱլԳ մայրաքաղաքներում վերջին տարիներին ակտիվ քննարկումներ էին ընթանում Արևելյան գործընկերության ծրագրի ապագայի և նոր գերակայությունների վերաբերյալ։ Գործընթացը մտավ գործնական փուլ, և արդեն իսկ ընդունվել են մի շարք հիմնարար փաստաթղթեր, որոնք ուրվագծում են ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության շարունակության հիմնական ուղղությունները:
Բելառուսում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 951-ով: Վարակակիրների ընդհանուր թիվը 28 681 է: Մահացել է ևս 4 հիվանդ: Ընդհանուր առմամբ մահացել է 160 մարդ: