Մայիսի 11-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողները անցկացրել են մասնագիտական պարապմունք:
«Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը և այլ չակերտավոր գործիչներ պետք է ներողություն խնդրեն ինձանից, Սասուն Միքայելյանից ու ՀՀ քաղաքացիներից». Ալեն Սիմոնյան
Ես չգիտեմ՝ ավագանու մեր գործընկերները որքանով կընդօրինակեն այն պահվածքը, որն ունեցան ԱԺ-ում, բայց մենք այս իշխանություններից արդեն շատ բան ենք սպասում, որովհետև հասկացանք, որ ավտորիտարիզմին տանող դրսևորումները բնորոշ են այս իշխանություններին: Եվ քանի որ վարչապետը լեգիտիմացրեց ծեծկռտուքը, լեգիտիմացրեց քաղաքական հարցերը ֆիզիկական ուժի միջոցով լուծելու գործելաոճը, բնականաբար, կարող են նման դրսևորումներ լինել: Ընդ որում, ես կանխատեսում եմ, որ ԱԺ-ում դեռ այսպիսի դրվագներ շատ կարող են լինել: Եվ կարծում եմ, որ սրանով վարչապետն իր կառավարման տարիների վերջի սկիզբը դրեց:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 210 հազարը:
«Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է նման հայտարարություն արել. եթե Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը նախահարձակ են եղել և հարվածել են Մարուքյանին, ինչը տեսագրությունով էլ է երևում, դա պարզ է, որ կարող է ինչ -որ պահանջ լինի մանդատը դնել կամ չդնելու, բայց չեմ հասկանում, թե ինչո՞վ է պայմանավորված իմ և Սարգիս Ալեքսանյանի մանդատ դնելու պահանջը: Եթե հաշվի առնենք, որ այդ միջադեպի ժամանակ Արտակ Մանուկյանը ընկել է և ես փորձել եմ իրեն բարձրացնել, օգնել, եթե դրա համար մտածում են, որ մանդատը դնեմ՝ չգիտեմ….»:
Մինչև ԱՀ նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների ավարտը որոշել էինք հանդիպում ունենալ գործող իշխանությունների հետ և մեր երախտիքի խոսքն ասել անցած տարիներին իրենց իսկ ունեցած ավանդի, կատարած աշխատանքների համար և քննարկել հետագա անելիքները:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին` այն հասցեագրելով ՀՀ գլխավոր Դատախազություն՝ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ պետ Է. Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանին՝ ընդդեմ Նարեկ Մալյանի:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ վստահ կարող է ասել, որ պատերազմի ժամանակ բանակի սպայակազմը փորձել է իր ձեռքի տակ եղած հնարավորությունները մաքսիմալ օգտագործել:
Մոտ երկու ամիս է՝ Հայաստանում են գտնվում Ռուսաստանի քաղաքացիներ։ Նրանցից շատերը հայեր են, ովքեր այստեղ էին եկել տարբեր պատճառներով՝ որպես զբոսաշրջիկ, հյուր կամ առողջական ինչ-ինչ խնդիրներից ելնելով։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր, երբ խորհրդարանը քննարկում էր Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, ինչպես ինքը խոստովանեց, շեղվելով բուն թեմայից՝ կրկին անդրադարձավ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ դատապարտելով, որ իրենց խմբակցությունը, իր խոսքերով ասած, տրվել է սադրանքի:
Ասել կուզի, օրինակ, 17-ից մինչև 18 տարեկան երիտասարդը, որոնց մի մասը արդեն 2-րդ կուրսում է սովորում, «փոխադարձ համաձայնությամբ» կարող է սեռական հարաբերություն ունենալ արբունքի չհասած դիցուկ 12 տարեկան անչափահասի հետ (ընդ որում՝ սեռն էլ նշանակություն չունի), և իր արարքը չի համարվի անգամ զանցանք։
2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 06:20-ին, «Վաղարշապատի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած կտրած վերքեր, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչը:
Հայաստանի մարմնամարզության տարբեր տարիքային ընտրանիների ներկայացուցիչները նորից մարզվում են:
Կոնվերս Բանկի նոր Մոբայլ հավելվածը հնարավորություն է տալիս տեղական և միջազգային փոխանցումներ կատարել ընդամենը մի քանի հպումով: Այդ թվում հասանելի են փոխանցումները հեռախոսահամարով, անձնագրային տվյալներով, Card2Card փոխանցումները արտասահմանյան բանկերի վճարային քարտերին, SWIFT փոխանցումները և այլն: Այսպիսով, փոխանցման հնարավորություններից հեշտությամբ կարելի է օգտվել անգամ ստացող կողմի մասին սահմանափակ տեղեկատվության պարագայում:
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքով՝ 2018 թվականին, երբ իրավապահները Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին «տարել» էին ժողովրդի շարքերից, ինքը ոչ թե գնացել է վերջիններիս ազատելու, այլ գնացել է հանդիպման և միջնորդություն է ներկայացրել դատախազություն, որպեսզի նրանց ազատ արձակեն:
«Կարծում եմ՝ իմ միջնորդության մեջ ֆիքսել եմ, թե ինչու եմ երաշխավորագիր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ըստ իս` տրամաբանությունը պարզ է: Ինչպես շատերը, այնպես էլ ես չափազանց շահագրգռված եմ, որպեսզի մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որպեսզի բաց կողմ չմնա, և այն համապատասխան նստվածք չտա»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչն է կապում իրեն և Երկրորդ նախագահին, որ որոշել է նրա խափանման միջոցը փոխելու համար միջնորդություն ներկայացնել դատարան:
Մայիսյան Եռատոնի կապակցությամբ բանակի հրամանատարության կողմից գեղեցիկ անակնկալի են արժանացել հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները:
Ազգայի ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր խորհրդարանի ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբորը հրապարակավ կոչ արեց ներողություն խնդրել իր մոր հասցեին ասված բառերի համար:
Իրանում մայիսի 11-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 1683-ով՝ ընդհանուրը դառնալով 109 հազար 286:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թող որևէ ուսուցիչ, դպրոցի տնօրեն, նախարար կամ վարչապետ իր բախտն ու ճակատագիրը փորձի իմ երեխաներին դասավանդի այն նյութը, որը ես, որպես ծնող, թույլ չեմ տալիս: Հետևանքների համար կզղջան բոլորը, հատ առ հատ, պատգամավոր թե օտարերկրյա վարձկան գործակալ:
Ավարտվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստը: Ի տարբերություն այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց մասնակցությամբ նիստերը տևել են 4, նույնիսկ` 6 ժամ, Կարեն Կարապետյանի մասնակցությամբ նիստը տևեց 1,5 ժամ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին հանդես կգա նոր ուղերձով՝ կապված կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծած իրավիճակի հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում կարանտինի ժամկետը երկարաձգվում է մինչև հուլիսի 1-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել են՝ այսօր Ազգային ժողովն ընդունել է Լանզարոտիի աղմկահարույց կոնվենցիան։ Ավելացնենք, որ կողմ քվեարկած 79 պատգամավորներից 78-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են, որոնց է միացել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած Արման Բաբաջանյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները:
Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քիչ առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ««Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է» – այսպես է արտահայտվում իր ֆեյսբուքյան պատին Երևանի N մանկապարտեզի տնօրենը։ Իսկ գիտե՞ք ինչու է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆԸ այդպիսի նախադասություն գրում, որովհետև նա դարձել է մանկապարտեզի տնօրեն իր քրոջ ամուսնու՝ Երևանի իմքայլական քաղաքապետի տեղակալի միջնորդությամբ։
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին հայտնել է, որ իշխանությունները պատրաստվում են դպրոցները բացել մայիսի 16-ից:
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանների ընտանեկան հավաքածուն ամբողջանում է. վատ դերասան Հրաչյա Հակոբյանը դատի է տվել ինձ
Ազգային ժողովն այսօր վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի, կամ, ինչպես հայտնի է՝ «Լանզարոտեի կոնվենցիան»: