Մեծ Բրիտանիայում զբոսանքի, բաց տարածքում սպորտով զբաղվելու հետ կապված բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, մայիսի 13-ից հանվում են:
Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում գտնվող «տեխնոքաղաքում» գործող մի ընկերություն կորոնավիրուսի դեմ պայքարում ամբողջական պաշտպանություն ապահովող խելացի դիմակներ է նախագծել։ Դիմակները լինելու են բազմակի օգտագործման և աշխատելու են արհեստական բանականությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Shade գաղտնագրող-շորթող ծրագիրն այլևս սարսափելի չէ օգտատերերի համար. «Կասպեսրկի» ընկերությունը հրապարակել է դեկրիպտոր, որը վերականգնում է Shade (Troldesh) գաղտնագրիչի ցանկացած տեսակի կողմից գաղտնագրված ֆայլերը (նիշք)։ Այդ գաղտնագրիչը դեռ 2015-ից շատ վնաս է պատճառել ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի օգտատերերին։
ՖԻՖԱ-ն 2019/20 մրցաշրջանի համար չի ընտրի տարվա լավագույն ֆուտբոլիստին և չի անցկացնի «The Best» մրցանակաբաշխությունը:
Ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վարչական շրջանի հանքարդյունաբերող ընկերություններից մեկի տարածքից վեց խորանարդ մետր ծավալի խճաքարեր են գողացել:
«Ես համոզված եմ, որ Արսեն Թորոսյանը դատվելու է Նյուրնբերգյան կոնվենցիային համապատասխան. կլինի, կտեսնեք»,- ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրենը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ընդունված է, որ այսօր Հայաստանում դեմոկրատական հեղափոխության միջոցով հաստատված է հեղափոխական իշխանություն, որն ավելի լավ պիտի կառավարի երկիրը, քան նախկինում է եղել: Միևնույն ժամանակ ընդունված է նշել, որ հարևան Ադրբեջանում մնացել է «հին» իշխանությունը, որտեղ հակադարձ կապը շարքային քաղաքացու հետ հիմնովին խաթարված է:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով)» ուղղելով հարցեր ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:
Մարզի իրավապահները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարկած առաջ քաշեցին, որ քնած երիտասարդին սպանած ու հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել է նույն անձը։
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների կեսից ավելին առողջացել է:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ առնվազն կույր պետք է լինել՝ իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանի արտահայտությունների մեջ խնդիր չտեսնելու համար:
Վարչապետը մտահոգություն հայտնեց վարակի աճի վերաբերյալ։ Մտահոգությունը հնչեցվեց այն ժամանակ, երբ Առողջապահության նախարարի ներկայացրած թվերը աստիճանաբար իրականություն են դառնում։ Մենք օրական կտրվածքով արդեն հատում ենք 200-ի սահմանը։ Ի վերջո ֆիքսվեց, որ դա ոչ միայն հանրային առողջության, այլ կառավարման լուրջ կոլապսի կարող է բերել։ Վարչապետը նախազգուշացնում է, որ եթե վարակի աճը պահպանվի, ապա մենք կրկին կգնանք խիստ սահմանափակումների ճանապարհով։
Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ, պարուսույց Արման Ղուկասյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց միամսյա պայքարը՝ տարբեր ատյաններ ուղարկված դիմումներն ու նամակները, ինչ-որ չափով արդյունավետ են եղել. Մշակութային գործիչներին ընդգրկել են պետության հակաճգնաժամային ծրագրերից մեկում.
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար Շվեյցարիայի հետ սահմանին մտցված վերահսկողությունը կարող է ամբողջությամբ հանվել հունիսին:
Ամերիաբանկը մայիսի 18-ից հուլիսի 31-ը ներառյալ, հրապարակային առաջարկի միջոցով նախատեսում է տեղաբաշխել անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի երկրորդ տրանշը` 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։ Պարտատոմսերի համար գործելու են հետևյալ պայմանները․
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) շուրջ վերջին օրերին սկիզբ առած գիտական-տեղեկատվական բանավեճը սպառնում է ջրի երես հանել նոր իրողություններ: Թեմայի վերաբերյալ նախորդ հրապարակումները պատրաստելու ընթացքում թանգարան-ինստիտուտից կապ հաստատեցին մեզ հետ և տեղեկացրեցին, որ հիմնարկի տնօրեն Հարություն Մարությանի հրամանով թանգարանի գիտաշխատող Անի Ոսկանյանն անցյալ տարեվերջին հեռացվել է աշխատանքից: Հեռացման պատճառը, ինչպես նշվում էր, գիտաշխատողի տարակարծությունն է եղել տնօրենի կողմից որդեգրած թանգարանային աշխատանքների ներքին ռազմավարությանն ու քաղաքականությանը, ինպես նաև՝ նրա կողմից փաստացի կիրառության մեջ մտցված գիտական տերմինոլոգիայի հետ նախկին գիտաշխատողի ընդգծված անհամաձայնությունները:
Հայաստանի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հիմնվելով մայիսի 11-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա, որոշել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը:
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Սասուն Միքայելյանը չարիք է ու ավելի շատ քաղաքական այդ ուժին վնաս է տալիս: Փոխանակ սուսուփուս հանեն, մանդատի փոխանակումներ են առաջարկում… Լկտիացել են: Նայում ես ԱԺ-ի քննարկումները, ոնց որ երեխա լինեն: Մեկը մի բան է ասում, մյուսն ասում է` ինչո՞ւ ես քեզ վրա վերցնում: Ոնց որ պատրաստվեն գաղութ գնալու…»,- ասաց «Վագա-ֆարմի» հիմնադիրը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու քրեական գործը, որը Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, առնչվում է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման շրջանին, մասնավորապես Գեղարքունիքի մարզի Զոլաքարի դպրոցին 2012-13 թթ-ին:
Ավարտվել է ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված ստուգման արդյունքներով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված, ապա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի հիման վրա ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ազգային ժողովի կողմից մայիսի 11-ին վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն ավելի շատ հայտնի է՝ որպես Լանզարոտեի կոնվենցիա, բուռն քննարկումների առարկա է դարձել։
Գերմանիան և Էստոնիան նախատեսում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել հրադադարի գլոբալ պահպանման բանաձև՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Այն կոչված է փոխարինելու Ֆրանսիայի և Թունիսի կողմից մշակված փաստաթղթին, որն արգելափակել էր ԱՄՆ-ը Չինաստանի հետ տարաձայնությունների պատճառով: «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ առաջարկությունն արվել է փակ դռների հետևում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, որը նախաձեռնել էր Էստոնիան, որը ներկայում նախագահում է Անվտանգության խորհրդում:
Իշխանությունը մտադիր չէ դատական համակարգում համատարած վեթինգ իրականացնել, ինչպես խոստացել էր Նիկոլ Փաշինյանն անցած տարի մայիսի 20-ին՝ իր կոչով դատարանների արգելափակման օրը, ինչն առաջացրել է իշխանամերձ կամ հեղափոխության ջատագով որոշ գործիչների և իրավապաշտպանների դժգոհությունը: Օրինակ, ըստ պատգամավոր Արման Բաբաջանյանի, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տապալել է հեղափոխության գլխավոր խոստումներից մեկի՝ վեթինգի իրականացումը, ինչի պատասխանատվությունը, ըստ նրա, կրում են Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:
Այսօրվա վճիռը, ինչպես նաև դրան նախորդող գործընթացներն ապացուցեցին, որ տեղի ունեցողը նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդում է։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 12-ին, ժամը 22.50-ին, Բազումի բաժին է ներկայացել 34-ամյա Մանվել Հ.-ն:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ: «Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,- հայտնել էր Շ. Ստեփանյանը:
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրել է:
Երևանի Ծարավ Աղբյուր նորակառույց թաղամասի բնակիչները 2020 մայիսի 6-ին մամլո ասուլիս էին հրավիրել՝ բարձրաձայնելու թաղամասին պատուհասած խնդիրները։ Բանն այն է, որ թաղամասում բնակվող ավելի քան 10.000 բնակիչները, հիմնականում՝ երիտասարդ ընտանիքներ, բնակարանները ձեռք են բերել սոցիալական ծրագրի շրաջանակներում՝ առավելապես հիպոթեքային վարկավորմամբ, այսօր բախվել են մի շարք խնդիրների։