Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մանկապարտեզների աշխատանքները կվերսկսեն մայիսի 20-ից»:
Մայիսի 11-ին Էրեբունի վարչական տարածքում կողոպուտ էր կատարվել: Օրը ցերեկով ինչ-որ մեկը Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պոկել պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Ռուսաստանաբնակ հայազգի երգիչ Սևակ Խանաղյանը, որը հատկապես մեծ ճանաչում ձեռք բերեց ուկրաինական «X ֆակտոր» նախագծից հետո, երաժշտասերներին է ներկայացրել «Բոց» (Пламя) երգը:
Հունվարի 22-ին մի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ ազդրի շրջանում հրազենային վիրավորումով բուժօգնության է դիմել մի երիտասարդ։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հայաստանում արդեն երրորդ անգամ երկարացված արտակարգ դրությունը՝ առանց սահմանափակումների, առհասարակ արդյունավետ չէ, թեև մեր երկրում անգամ սահման փակումներով հաստատված արտակարգ դրությունն էր ոչ արդյունավետ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
Դեռևս ապրիլի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգահարում էր ՀՀ այն քաղաքացիներին, որոնց էլեկտրաէներգիան անջատել էին վճարումները չկատարելու պատճառով:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հերթական տեսանյութը և այն վերնագրել` «Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը՝ նոր ադամանդային սկանդալի նախաշեմին»:
«Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Մխիթար Հայրապետյանը և Նարեկ Զեյնալյանը, առաջարկում են փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և տուգանք սահմանել ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց մոտ գտնվող այն դեղատների համար, որոնք որպես ցուցանակ՝ տեղադրել են կանաչ լույսով խաչեր: Խնդիրն այն է, որ խաչմերուկներին մոտ գտնվող դեղատների կանաչ լուսավորությամբ ցուցանակները հաճախ պատճառ են հանդիսանում, որ վարորդները խախտեն երթևեկության կանոնները։
Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 15-ին կասեցրել է խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը:
Ի սկզբանե մեզ մոտ արտակարգ դրությունն անհասկանալի ընթացք ունեցավ: Անկեղծ լինենք, մենք այն շատ խորը այդպես էլ չզգացինք: Հիմա ինչո՞ւ են երկարաձգում, դժվար է ասել, հատկապես այն համատեքստում, որ սահմանափակումների մեծ մասը վերացվում է, և այդ պարագայում զուտ նրա համար, որ տաքսիստի կողքին ուղևոր չնստի՝ արդյո՞ք արժե արտակարգ դրություն երկարաձգել: Ինչևէ, երկարաձգվում է, և ինձ մոտ տպավորություն է, որ սա ավելի շատ այլ հանգամանքների դրդումով է արվում: Առաջին հերթին, կարծում եմ՝ սա կապված է սահմանադրական ապօրինի հանրաքվեի, հավաքների սահմանափակման և հեռախոսների տեղակայումը վերահսկելու անհասկանալի նկրտումների հետ:
Մայիսի 18-22-ն Ադրբեջանի զինված ուժերը կանցկացնի լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ: Նախատեսված է, որ զորավարժություններին կմասնակցեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև՝ տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։
«Եթե դրսում մարդկանցից 2-3 մետր հեռու ես, կարող ես դիմակ չկրել, բայց մոտդ պետք է ունենաս, որ, եթե որևէ մեկը մոտենա, դու քեզ ապահովագրես։ Մեր հետազոտությունների արդյունքում դիմակներ արդեն կան, բայց բավականին թանկ են։ Այսինքն՝ 10, 20, 30 կամ 50 դրամ չէ, ինչպես նախկինում։ Հետո 10 դրամանոցը վերացավ և դարձավ 30 կամ 50 դրամ։ Իսկ հիմա բավականին թանկ է՝ 200 դրամից թանկ։ Ինֆորմացիա ունեինք, որ որոշ դեղատներում 150-180 դրամով էլ դիմակ կա, բայց երբ զանգում ենք, ասում են՝ չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ ընդգծելով, որ Ս-95 դիմակը, որը նախկինում 1000-1500 դրամ էր, հիմա 1500 դրամ է։
Փաշինյանի իշխանության օրոք ավելի քան 108 մլն դոլարի պարգևավճար է բաժանվել. քննարկում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով ՀՀ ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զանգերը՝ ուղղված ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, հաճախակիացել են։ Երեկ՝ մայիսի 14-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Yerkir.am-ը ներկայացնում է հաշվարկված և վճարված պարգևավճարների ամփոփ տարբերակը:
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երեւան։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Նոր Զելանդիայի իշխանություները հավելյալ 30,2 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն տնտեսության վրա համավարակի բացասական ազդեցությունը մեղմելու համար:
Ավարտվել է ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված ստուգման արդյունքներով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված, ապա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի հիման վրա ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1333-Ա, N 1322-Ա, N 1325-Ա, N 1347-Ա, N 1346-Ա, 2020 թվականի մայիսի 7-ի 1359-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 11-14-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ չի ուզում կանխակալ մոտեցում ցուցաբերել կամ նախօրոք փնովել այն աշխատանքը, որը պատրաստվում են տանել քաղաքային իշխանությունները, բայց հիշեցրեց շենքերի, վերելակների, կանգառասրահների և այլ վայրերի ախտահանման աշխատանքները, որոնցից, ըստ նրա՝ գոհ է մնացել քաղաքացիների շատ ցածր տոկոսը․
Մայիսի 17-ին ժամը 23։59–ից պարետի ուժի մեջ մտնող որոշմամբ սահմանվել են գրասենյակային պայմաններում աշխատանքի կազմակերպման կանոնները։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում կատարված սպանության փորձը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ:
Գերմանական Բունդեսլիգայում ընթացիկ մրցաշրջանում կթույլատրվի մեկ խաղում 5 փոփոխություն կատարել:
Մեր պառլամենտական դիվանագիտության պատասխանատու Ռուբեն Ռուբինյանը Ֆեյբուքում Սահմանադրական դատարանի դեմ համաքայլական պատերազմի հերթական ճակատամարտի մասին հայտարարելուց ազատ ժամանակ չի՞ մտածում գոնե նախկին ձեռքբերումները պահպանելու մասին։ Էլ չեմ ասում, որ լավ կլիներ մի բան էլ իրենք անեին ճոխ վոյաժների ընթացքում:
168.am-ը հասարակական թեժ քննարկումների ծիրում հայտնված երկու թեմաների վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին: Մասնավորապես հետաքրքրվել էինք.
Իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջ. Վերդիի «Տրուբադուր» օպերային ներկայացման տեսաձայնագրությունը մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ին ցուցադրվելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Երեկ՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մայիսի 15-ից վերականգնվելու են Ռուսաստանից կանոնավոր չվերթերը: