Թուրքիայի աշխարհիկ կենտրոններից մեկը համարվող Իզմիրում իսլամական պահքի` Ռամադան ամսվա ընթացքում իրարահաջորդ աղմկահարույց դեպքեր են տեղի ունենում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Տեղեկացնում եմ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Հայկ Ալումյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի վերաքննիչ բողոքների վերաբերյալ այսօր Վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է դիմում՝ նշված վերաքննիչ բողոքները հետ վերցնելու վերաբերյալ:
Մայիսի 5-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 76-ամյա քաղաքացուհին հայտնել էր, որ դրամապանակը, որի մեջ անձնագիրն էր, թոշակի գրքույկը, փաստաթղթեր և փող` կորցրել է. հնարավոր է՝ թողած լինի տաքսու մեջ:
168.am-ի հետ զրույցում քիթ-կոկորդ-ականջաբան, բ.գ.թ. Կարեն Կասպարյանը նշեց, որ նախարարի ասած սորտավորումը ռազմական բժշկության տեսակետից ծայրահեղ վիճակի մասին է վկայում:
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը՝ Ջեյմս Փաթերսոնի հետ համահեղինակությամբ, կթողարկի իր դեդեկտիվ երկրորդ վեպը՝ «Նախագահի դուստրը»: Հեղինակներին արդեն անվանել են «նախագահական թրիլլերի վարպետներ», հայտնում է Publishers Weekly-ը:
Բնականաբար, նկատի ունեին Արայիկ Հարությունյանին:
Իշխանությունը հասկանում է, որ հանրային վստահության այն աստիճանը, որը երբևիցե ունեցել է, ուղղակի գոյություն չունի: Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ սոցիալական խնդիրները ծանրանում են, և ինքն ունակ չէ դրանք լուծել, ու այս ֆոնին միջին քաղաքացու համար ամենավերջին հարցն է հանրաքվեի իրականացումը: Բացի այդ, քաղաքացիները շատ լավ ականատես են եղել, որ այն մեկ դատավորը, որին նշանակելու հնարավորություն է ունեցել իշխանությունը, ո՞վ է դարձել և ինչպիսի՞ վերաբերմունք ունի հարկատուների ու պետության նկատմամբ: Եվ այս ապատիայի ֆոնին իշխանությունները հասկացել են, որ տապալելու են հանրաքվեն, ուրեմն ինչո՞ւ գնալ հանրաքվեի:
Մայիսի 22-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշ հայտարարություններ զարմանքով են ընդունվել վրացական որոշ շրջանակներում։ Վրաստանին հատկապես մտահոգել է այն հանգամանքը, որ ՀՀ Առողջապահության նախարարը ՀՀ հակահամաճարակային համակարգն ավելի լավն է որակել։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս մնաց Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարից:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ստացվել են նախօրեին թեստավորման համար ՀՀ ուղարկված 56 փորձանմուշից 44-ի արդյունքները՝ բոլորն էլ բացասական:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:
«Տիգրան Աթանեսյանի ընտանիքի անդամների վրա հարձակումը ցուցիչ է մի շատ վատ բանի, և սա նշանակում է, որ մենք այլևս ժողովրդավարության մասին խոսել չենք կարող։ Սա նշանակում է, որ իշխանական թիմում չկան մարդիկ, որոնք պետք է արագ արձագանքեին նման դեպքերին։ Սա նշանակում է նաև, որ այսպիսի դեպքերը՝ կրակոցները, մարդկանց իրար դեմ տրամադրելը, գնալով ավելի է խորանալու, և սա տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի գիտությամբ»,- ասաց Աճեմյանը՝ նշելով, որ երկրում ծավալվող ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը բումերանգի էֆեկտ ունի, և այն ուղղվելու է նաև դեպի այն տարածողները։
Շատ ծանր է լինելու հաջորդ իշխանության բեռը, սրանք երկիրը հասցրել են սոցիալ-տնտեսական, առողջապահական, բարոյա-հոգեբանական, արտաքին քաղաքական կոլապսի։ Հաջորդ իշխանությունը սրանց քարուքանդ արած ավերակներից, նորից երկիր պետք է կառուցի:
Արցախում կրթության ոլորտում բարեփոխումների նոր փուլ է սկսվում: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շրջանավարտներին ուղղված շնորհավորական ուղերձում նշել էր, որ նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար:
Վրաստանի և Թուրքիայի Սարպի սահմանային անցակետի մոտ երկարատև հերթերից և խցանումներից հետո այժմ հանգստություն է տիրում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման դեմ Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանի ներկայացրած բողոքը:
«Ընտանիքը, որը մինչև կոկորդը խրված է կոռուպցիայի մեջ, այսօր ոչ միայն չի բացատրում, այլև մունաթ է գալիս ժողովրդի վրա»:
Ինչպես հայտնի է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը, բավարարվեցին միայն միմյանց ուղղված շնորհավորական ուղերձներով։ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի բացակայությունն այս օրերին նույնպես ուշագրավ էր՝ հաշվի առնելով Կրեմլի պաշտոնական կայքում տեղ գտած շնորհավորական զանգերի բազմազանությունը: Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետը չի զանգահարել Վլադիմիր Պուտինին, Նիկոլ Փաշինյանը տարօրինակ պատասխան էր տվել. այդ օրը նա եղել է Արցախում:
«Գյուղացին չգիտի՞, որ լավ սորտի լոլիկը լավ բերք է տալիս․ շատ լավ գիտի, կարող է անունը մի տառասխալով իմանալ, բայց հաստատ բոլորիցս լավ գիտի, ինքը մշակելու ընթացքում ուժեղ փորձ է ձեռք բերել։ Այսօր մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ով հասկանա-չհասկանա՝ գյուղատնտեսությունից խոսում է։ Ի՞նչ է նշանակում՝ գյուղացին չի կարողանում մշակել․ գյուղացին չի կարողանում մշակել, որովհետև պարտքերի տակ թաղված է, ջուրը ժամանակին չեն տալիս, մատչելի գներով պարարտանյութ չկա, թունաքիմիկատները որակական խնդիրներ ունեն։ Սա պետության գործառույթն է, գյուղացին ի՞նչ անի»։
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճաապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայիսի 20-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
168.am-ը տեղեկություններ էր ստացել, որ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմը, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ ժամանակավորապես բնակվում էր հյուրանոցներում, իրենք էին հոգում ճանապարհածախսի և սնունդի հարցը: Մեզ նաև հաղորդել էին, որ անձնակազմը երկու անգամ է պարգևավճար ստացել, այն էլ՝ 30.000-ական դրամ: Ստացված տեղեկությունները ճշտելու համար 168.am-ը կապ հաստատեց բուժանձնակազմի որոշ անդամների հետ:
Վրաստանում ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն kvirispalitra.ge կայքին ուղարկված նամակում պատասխանել է ԱՆ Արսեն Թորոսյանի՝ Վրաստանում կորոնավիրուսաին իրավիճակի վիճակագրության կասկածելի լինելու և վրացական հակամահաճարակային համակարգի ոչ արդյունավետ լինելու մասին հայտարարությանը՝ նշելով, որ նախարարը կա՛մ պետք է հիմնավորի իր ոչ ճիշտ գնահատականները, կա՛մ ներողություն խնդրի դրանց համար։
Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ հայտարարել էր, թե ինքը հակառուս է, անգամ օրենսդրական պահանջ էր դրել Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու մասին։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:
Մայիսի 21-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին հիվանդանոցից հայտնել էին, որ ազդրի վնասվածքով բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի Բագարան գյուղի 25-ամյա մի բնակիչ:
Հիշե՛ք, աննադանիբեկյանները, արտուշգաբրիելյանները, արմենդանիելյանները և դատական համակարգը արատավորող մյուս պերսոնաժները պիտի հեռացվեն: Անգամ եթե` իրենք պատրաստ լինեն խաչել Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանության ներկայացուցիչներին, սրանց տեսակը պիտի արմատախիլ արվի, վերացվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում շրջայցից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պետք է մտածողություն փոխվի գյուղատնտեսության մեջ, հողի մշակման կուլտուրան մեր երկրում պետք է փոխվի։ «Մենք գյուղատնտեսության մեջ ունենք մի պրոբլեմ՝ գիտելիք։ Այսօրվա իմ շրջայցն էլ ավելի ամրապնդեց իմ հետևությունը։ Ուրախալի է, որ մեր շատ գյուղացիներ արդեն ընդունում են սա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Խաչատրյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանի ներկայացրած բողոքի քննությունը:
37-ամյա քաղաքացիներից մեկը, ում անունն իր խնդրանքով չենք հրապարակում, աշխատում է ռեստորաններից մեկում, ունի ջերմություն, սրտխառնոց, ստամոքսի ցավ, բայց չգիտի, թե ում դիմի, որ կորոնավիրուսի թեստ հանձնի ու հանգիստ աշխատանքի գնա։
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի (ԳԿՄՍԵՍ) հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ մայիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ: