Մայիսի 7-ին, ժամը 22-ին, ոստիկանություն զանգած քաղաքացուհին հայտնել էր, որ Աբովյանի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի իր բնակարանից գողություն են արել։
Բոլոր նրանք, ովքեր մտնում են Սպիտակ տան տարածք, պարտավոր են կրել պաշտպանիչ դիմակներ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը նրանց մոտ չի հաստատվել:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն խաղացողը՝ խփած գոլերի և խաղերի քանակի հարաբերակցությամբ: Արգենտինացին մրցաշարում մասնակցել է 141 հանդիպման, դարձել է 114 գոլի հեղինակ, հարաբերակցությունը 0.8 է:
Փոփ, ռոք ժանրում ստեղծագործող «Դետք» խումբը երգել սիրող երիտասարդների համար հայտնի (քավր) երգերի մրցույթ է հայտարարել՝ խրախուսելով նրանց յուրովի մեկնաբանել «Դետք»-ի ցանկացած երգ:
«Նիկոլ Փաշինյանը մրցակցություն չի սիրում, և երբ նրան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, որ պատրաստվում է դառնալ հաջորդ իշխանությունը, դա գրգռեց վարչապետի որոշ զգացողություններ, և եղավ այն, ինչ եղավ, իսկ դրա պատճառն այն է, որ վարչապետը չի կարողանում խաղալ արդար մրցակցային պայմաններում»։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Այսօր լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրման 26-ամյակը, որը վերջ դրեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային:
Իրանցի գիտնականներին հաջողվել է նանոտեխնոլոգիաների միջոցով ստեղծել թեստ, որն ի զորում է կես րոպեում հայտնաբերել կորոնավիրուսի վարակը:
Մայիսի 12-ին տեսակապի միջոցով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության նախարարական խորհրդի հերթական նիստը։
«Հիվանդանալու վախը մարդու հիմնական վախերից մեկն է. այստեղ թշնամին՝ վիրուսը, անտեսանելի է, ինչը տագնապի զգացում է առաջացնում: Եթե թշնամին տեսանելի է, կարող է առողջ պաշտպանական վախ առաջանալ, իսկ այստեղ անտեսանելի չէ թշնամին և պարուրված է խորհրդավոր այլ բաներով (սա նաև իր մեջ աշխարհաքաղաքական տարր էլ ունի), անորոշությունը շատ է, դրա համար մարդու մեջ բուն է դնում տագնապը:
Նիկոլ Փաշինյնաը ոչ թե պոպուլիստ է, այլ պետական օլիգարխ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«2 տարի ֆեյքերը եղել են Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ռեսուրսը՝ ընդդիմությանը ճնշելու հարցում։ Դա շատ մեծ ռեսուրս է․ անձամբ ես իմ վրա զգացել եմ, իմ ընտանիքն իր վրա զգացել է։ Դա մեծ ռեսուրս է և մեծ ազդեցություն կարող է թողնել հրապարակային գործունեությամբ զբաղվող մարդու հոգեբանական վիճակի և, առհասարակ, խոսքի վրա, եթե տվյալ գործիչը տուրք տա և թուլություն ցուցաբերի»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր և կուսակցության նախկին անդամ Արթուր Համբարձումյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող այն հայտարարություններին, թե իշխանությունները ենթարկվում են «հոգեբանական բռնության»։
ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Որևէ երկրում մարդու իրավունքների մասին խոսելիս շատ կարևոր է գնահատական տալ այդ երկրի կառուցվածքին, այսինքն՝ ինչպիսի՞ն է դատաիրավական համակարգը, արդյո՞ք այն գտնվում է քաղաքական իշխանության ազդեցության ներքո, թե՞ ոչ: Հայաստանում հեղափոխությունից հետո որևէ կառուցվածքային փոփոխություն չի եղել: Ավելին, եթե նախկին իշխանությունները ձևականորեն պահում էին անմեղության կանխավարկածի դրույթը, հիմա ճնշումներն առավել բացահայտ են դարձել: Հատկանշական է, որ աննախադեպ շատացել են ՄԻՊ-ին ուղղված դիմումները:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ մայիսի 10-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած սպանության և սպանության փորձի դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունները առերևույթ կատարվել են նույն անձի կողմից, պարզվել է նրա ինքնությունը, ով Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված 1975թ.:
«Նա իսկապես վնասվածք ստացավ և հազիվ փրկվեց: Նա ընկավ տան պատից: Ես չգիտեմ, թե ինչպես դա բացատրել ձեզ, և իրականում չեմ հասկանում, թե ինչպես է նա հասցրել դա: Իրականում, ամեն ինչ պատահաբար ստացվեց»,- ասում է Յովիչի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը պաշտոնից ազատման դիմում է գրել:
1994թ. մայիսի 5-ին` Բիշքեկում, Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կառույցների ղեկավարների հանդիպման ավարտին ստորագրվեց Բիշքեկյան արձանագրությունը, որով կոչ էր արվում մայիսի 9-ի գիշերը դադարեցնել կրակը: Նույն օրը` մայիսի 9-ին, Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մայիսի 10-ին` Երևանում, համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարի մասին գրավոր համաձայնությունն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:
Վարչապետի և արդարադատության նախարարի քննարկումից պարզ դարձավ, որ համատարած վեթինգի փոխարեն իշխանությունները գնում են արդարադատության համակարգին, ինչպես իրենք են նշում, ևս մեկ շանս տալու ճանապարհով։ Հնարավորություն են տալիս, որպեսզի իրենք իրենց խնդիրները լուծեն, և մենք ունենանք իսկապես անկախ դատական համակարգ, որի անկախության վրա ոչ մեկը չի կասկածի։
Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները բավարարվեցին միայն միմյանց ուղղված շնորհավորական ուղերձներով։
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրել է:
«Նախքան կարանտինը մենք համատեղ ընթրիք ունեցանք Նեյմարի հետ, նա ամբողջովին ներգրավված է ՊՍԺ-ի նախագծում: Նա ասաց ինձ, որ երբևէ Փարիզում այնքան երջանիկ չի եղել, որքան հիմա»,- Էրերայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Մայիսի 3-ին ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը 168.am-ին փոխանցել էր, որ իր պաշտպանյալի վիճակը կտրուկ վատացել է, նրան միացվել է արհեստական շնչառության սարք:
Ո՞րն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այս պահին իրականացվող ֆոնդերի կառուցվածքային փոփոխությունների հիմնական նպատակը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների միության երկարամյա նախագահ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին, Պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ-փառատոնի տասը լավագույն մասնակցի ստեղծագործություններից պատրաստված տեսանյութը կցուցադրվի Հայաստանի կոմպոզիտորների միության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջերում:
Չինաստանի Ուհան քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել կորոնավիրուսի ախտորոշման թեստավորման ենթարկել տեղի բոլոր բնակիչներին:
Նիկոլ Փաշինյանը ոչնչացրել է ազգային բոլոր ինստիտուտները։
Մադրիդի «Ռեալ»-ի կոլումբիացի հարձակվող Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել մադրիդյան այլ ակումբում: