Բաժիններ՝

«Ռեալ»-ը կհրաժարվի Բեյլից 20 միլիոն եվրոյի դիմաց

Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է վաճառել Գարեթ Բեյլին ընդամենը 20 միլիոն եվրոյի դիմաց: Այս մասին գրում է Marca-ն: 30-ամյա Բեյլը ցանկություն ունի մնալու «Ռեալ»-ում, որ շարունակի ստանալ մինչև 2022 թվականը գործող պայմանագրով նախատեսված աշխատավարձը: Նա «արքայական ակումբի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Բայց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով «Ռեալ»-ը ֆինանսական խնդիրներ ունի և նպատակադրվել է վաճառել ֆուտբոլիստին իր տրանսֆերային գնից շատ ավելի ցածր գնով:

Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին անգլիական «Տոտենհեմ»-ից ռեկորդային 101 միլիոն եվրոյի դիմաց: Գարեթ Բեյլն այս մրցաշրջանում «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 18 խաղի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031