«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մայիսի 20-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսով, Լազո, Կաշեգործների փողոցների, Արշակունյաց պողոտայի 1-36 համարների՝ նրբանցքներով, Արգիշտի փողոցի 7/3 և Ագաթանգեղոս փողոցի 1-7 համարների ջրամատակարարումը:
ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
28-ամյա երիտասարդը, իր և ընկերոջ կանանց միջոցով, նրանց անվամբ, գրավադրել է նշված զարդերը՝ խոստանալով կարճ ժամանակում վճարել դրանց գումարները և զարդերը վերադարձնել:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին ժամը 9:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության, Զորավար Անդրանիկի, Կաբելագործների, Բոշնաղյան փողոցների բազմաբնակարան շենքերի և առանձնատների գազասպառողների, նշված հասցեներում գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Գավառի հացի գործարանի, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի, Հացառատ թաղամասի, Գանձակ և Ծաղկաշեն համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ իրականում դիմակ չունենալու դեպքում 10.000 դրամ տուգանքն էլ բավականին մեծ գումար է` հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական վատթար վիճակը: Նա նշեց` քանի որ ԱԺ բերված նախագիծը միտված էր պատժամիջոցի չափը նվազեցնելուն, «Բարգավաճ Հայաստանը» դրան կողմ է քվեարկել՝ ընդգծելով, որ այդ գումարը կարող էր շատ ավելի ցածր լինել:
Թուրքիայի Անթալիա քաղաքում երիտասարդը փորձել է կոյուղաջրերի հորանի միջով մտնել կարանտինային գոտի, որը հայտարարվել էր կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակում։
«Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի ունեցած միջադեպի առթիվ 11.05.2020թ. ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը 12.05.2020թ. ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին ու ընդունվել վարույթ:
Արցախի խորհրդարանի նախագահ Աշտո Ղուլյանն իր պաշտոնավարման վերջին օրը հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ:
Կորոնավիրուսի համավարակի այս ամբողջ աղմուկն իշխանության համար շատ անպատեհ ժամի եկավ, և ակնհայտ է, որ Կառավարությունն իր գործողություններով հայտնվել է ցայտնոտային իրավիճակում, իսկ հենց նման դեպքերից խուսափելու համար էր պարտադիր, որ տարբեր պաշտոններում լինեն մարդիկ, որոնք անցել են պետական կառավարման համակարգի տարբեր օղակներով, մինչդեռ մեր իշխանությունն այսօր գտնվում է աննախանձելի իրավիճակում։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղողորդաշարի եթերում ասաց նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
Թուրքիայի հյուսիս-արևելյան Ռիզե նահանգի Չայելի շրջանի Դերեջիք համայնքի գյուղապետ Ռազմազան Քյուքսարըն սոցիալական հեռավարությունը պահպանելու համար անօդաչու թռչող սարքի միջոցով շնչադիմակներ է բաժանել գյուղացիներին և գյուղ մուտք գործող քաղաքացիներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Մենք պետք է հասկանանք, որ արտակարգ իրավիճակը իր հետ բերում է արտակարգ դժվար, բայց լուծելի խնդիրներ: Հենց արտակարգ իրավիճակն այնքանով է արտակարգ, որ պետք է գիշեր-ցերեկ չքնենք, լուծումներ ման գանք: Օրինակ՝ սրճարաններում սոցիալական հեռավորություն պահելու համար ոչ միայն սեղանները պետք է իրարից հեռու լինեն: 60 սմ շառավղով կլոր սեղանի շուրջ ո՞նց ենք պահում սոցիալական հեռավորություն: Մենք ասում ենք՝ 1.5 մետր հեռավորություն պետք է պահենք, դա նշանակում է, որ այս դեպքում աթոռները պետք է 45 սմ սեղանից հեռու դնենք, եթե դա էլ այդքան հեռու դնենք, ո՞նց ենք սեղանից օգտվելու, եթե չենք օգտվելու, ինչո՞ւ ենք գնում սրճարան»,- ասաց Պիպոյանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մայիսի 14-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ Հրազդան-Զովաբեր ճանապարհին խողովակներ են ապամոնտաժվում։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ ԱԺ նիստերի դահլիճ վերադառնալու վերաբերյալ խմբակցությունը դեռևս վերջնական որոշում չունի. «Բայց մենք մեր աշխատանքները բնականոն հունով շարունակում ենք: Պատգամավորական գործունեության շրջանակներում որևէ գործառույթ չի տուժել՝ բացառությամբ նիստերին ներկայանալը: Մենք արդեն հնչեցրել ենք, թե որ պարագայում կվերադառնանք բնականոն աշխատանքի՝ նիստերի դահլիճ՝ երբ լինի քաղաքական օբյեկտիվ գնահատական և տրվեն երաշխիքներ, որ այլևս բռնության որևէ արարք չի դրսևորվի ԱԺ նիստերի դահլիճում: Ոչ մեկս մեզ չենք կարող ապահովագրված զգալ, որ, երբ ԱԺ ամբիոնից քննադատական տեքստ հնչեցվի, և բռնության արարք թույլ չի տրվի իշխանության կամ այլ խմբակցության պատգամավորի կողմից»:
Մայիսի 19-ին, ժամը 11:26-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մայիսի 15-ին Ստամբուլի հայկական Եսայան վարժարանին կից Բեյօղլուի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու հիմնադրամը որոշում է կայացրել առաջիկայում աշխատանքից հեռացնել այդ վարժարանի երկու տնօրեններին՝ Սաթենիկ Նիշանին և Արլին Յեշիլթեփեին։ Նրանց աշխատանքից հեռացման մասին որոշումը բացասական արձագանք է գտել պոլսահայ համայնքում և սոցցանցերում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 19-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որը կխթանի հայ-սինգապուրյան առևտրատնտեսական հարաբերությունները՝ վերացնելով խոչընդոտները ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում, բարձրացնելով տնտեսական արդյունավետությունը, բացահայտելով երկուստեք նոր շուկաներ և ստեղծելով բարենպաստ պայմաններ ավելի լայն տնտեսական համագործակցության համար:
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի համար: Այս աջակցությունը ենթադրում է Հայաստանի Հանրապետության համար հասանելի 205․94 միլիոն ՓՀԻ չափով (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար) փոխառու միջոցներ։
Համաձայն Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված 27 փորձանմուշի պատասխանները, ըստ որոնց՝ 26-ը բացասական է, 1-ը՝ դրական:
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի դասակի հրամանատարի օգնական, ինքը և ջոկի հրամանատարն օգտագործել է թմրամիջոց:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրենսդրական փաթեթով նախատեսում է կանոնակարգել մարդատար տաքսի ծառայությունների բնագավառի օրենսդրական բացերը, բարձրացնել ոլորտի վերահսկողության մակարդակը և սպասարկման որակը:
Մայիսի լույս 16-ի գիշերը Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի խանութներից մեկի տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են մի քանի հոգի տեխնիկական միջոցների գործադրմամբ բացում խանութի դուռն ու վճարահաշվարկային տերմինալը դուրս բերում խանութից և տեղափոխում «BMW» մակնիշի ավտոմեքենայի մոտ։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել։
Այո՛, այս մրցույթների վերաբերյալ եղել են զարգացումներ, որոնք վրիպել են հանրության ուշադրությունից։ Մայիսի 3-ին Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց նոր աղբամանների խմբաքանակի մասին տեղեկատվություն, որն իրականում ստացվել էր դրանից ամիսներ առաջ։
Իտալիայի ֆուտբոլի առաջնության վերսկսումը հետաձգվել է ևս մեկ շաբաթով:
Մի խումբ անձինք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հաղորդում են տվել «Facebook» սոցիալական ցանցում «Narek Malian» անունով հանդես եկող օգտատիրոջ հակաօրինական գործողությունների վերաբերյալ։
Հայաստանյան իրականությունում օրըստօրե ստեղծվում է քաղաքական վակուում, ինչը հուշում է, որ այսօր գործ ունենք պետական մի համակարգի հետ, որտեղ բացակայում է պետական կառավարում ասվածը։ Երկրի ղեկավարությունը զբաղված է սեփական իշխանության կյանքն ինչ-ինչ հանգամանքներով ու պայմաններով որոշակի երկարացնելու գործով, ինչպես նաև սեփական թիմակիցներին հերթական պարգևավճարների չափաքանակն ապահովելով։
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է: