Երբ վեճի մեջ ենք մտնում որևէ մեկի հետ, փորձում ենք նրան ապացուցել մեր ուժը, մեր առավելությունը և հաղթել վեճերում։ Հենց այդ հիմքի վրա էլ ստեղծված են զանազան մրցույթները, որտեղ մեկը մյուսի հանդեպ առավելություն է փորձում հատստաել, վիճարկել մյուսի ուժը, կարողությունները։
Թաիլանդի կառավարությունը հայտարարել է զբոսաշրջության վերսկսման հնարավոր ժամկետի մասին: Այս մասին հաղորդել է The Thaiger-ը:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը հաջորդ մրցաշրջանում կանցկացվ երկրպագուների մասնակցությամբ:
«Որոշ կետեր կառավարությունն իր այս կամ այն միջոցառումներում օգտագործել է, բայց գործնական համագործակցություն մեր պարետատունը չի ընդունում: Համավարակը չստեղծեց մի այնպիսի իրավիճակ, որի ընթացքում կառավարությունը ոչ խորհրդարանական, անգամ՝ խորհրդարանական ուժերի հետ համագործակցային դաշտ ձևավորի: Երբ որևէ հիմնարկ, ինչպիսին պարետատունն է կամ Առողջապահության նախարարությունը, կարծում է, որ ինքը կաճառն է իմաստնության, և մյուսները քննադատում են, որովհետև նրանք ընդամենն իշխանության են ուզում գալ, միշտ ձևավորվում է այսպիսի տեղապտույտ: Ինչո՞ւ մարդիկ պատասխան չեն տալիս այն օրենքների համար, որոնք ընդունվեցին և շատ ցածր ՕԳԳ ունեն»:
«Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր». Միքայել Մինասյան:
Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում նշեց, որ նախ՝ սա խորհրդանշական քայլ է այն անախորժությունից հետո, որը տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև, ինչը ցույց է տալիս Վրաստանի բացառիկ վերաբերմունքը հարևան Հայաստանի նկատմամբ։ Սա, վերլուծաբանի խոսքով, նշանակում է, որ «ներողությունն ընդունվել է», և Վրաստանը փորձում է վերջնականապես հարթել իրավիճակը։
Վերջին շրջանում կորոնավիրուսի հետ կապված հերթական վարկածն է առաջ քաշվում. COVID-19-ի հարուցած ծանր բարդությունների գլխավոր պատճառը վիրուսի սադրած թրոմբոզն է: Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած առաջին կնոջ մահվան անմիջական պատճառը հենց պոկված թրոմբն էր: Այդ ժամանակ բոլորը համարեցին, որ COVID-19-ի հետ դա ոչ մի կապ չունի, բայց պարզվեց՝ կապ, այնուամենայնիվ, կա:
Իշխանությունները պարբերաբար ձգձեցին այդ ընտրությունները, և երբ համալսարանականների շրջանում էլ արդեն դժգոհություններ առաջացան, նոր հայտարարեցին ռեկտորի թափուր հաստիքի համար մրցույթ մարտի 23-ին, բայց համավարակով պայմանավորված՝ հետաձգվեց ընտրությունը: Բայց ես պետք է ասեմ, որ, եթե կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությունն էլ չլիներ, իշխանությունները չէին պատրաստվում: Քննարկվում էր նաև, որ տապալելու են, որովհետև իրենք իրենց համար ցանկալի թեկնածու չունեին:
Մայիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով:
Ժամը 17:10-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչում:
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով մեկնել էին Հայաստանից՝ վերադարձել են։
«Եթե այս կուսակցության ղեկավարությունը գրագետ գործի, չեմ բացառում, որ այն բավականին մեծ հաջողություններ գրանցի: Հասարակության մոտ, այսպես ասած, ոչ դրական վերաբերմունք կա գրեթե բոլոր կուսակցությունների նկատմամբ, և այս կարծրատիպը չի բխում նոր ձևավորվող այս քաղաքական ուժի շահերից: Սա է պատճառը, որ կուսակցության ղեկավարությունը պետք է գրագետ գործի»,- շեշտեց քաղտեխնոլոգը:
Մայիսի 28-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևանի «Աղայա» կոչվող սարամասում կրակում են:
Հանրային կառավարման տեսանկյունից գնահատելիս ակնհայտ է դառնում, որ պետական կառավարման համակարգը, մեղմ ասած, վատ վիճակում է, իսկ դրա պատճառն այն է, որ մենք չունենք լավ կառավարիչներ, բացի այդ՝ չունենք նաև կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններ բոլոր ոլորտների համար։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հանրային կառավարման մասնագետ, մեդիափորձագետ Հայկ Դերզյանը։
Դատարկ դասասենյակներ, դատարկ միջանցքներ ու բակ․ միայն մի քանի աշխատակից կար։ Արդեն 20-ամյա «Օրրան» բարեգործական ՀԿ-ում երբեք չէր եղել նմանատիպ իրավիճակ, երբ ինչ-որ անկյունից չլսվեր երեխաների ձայնը, դասապրոցեսը կանգ առած լիներ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները մայիսի 30-ին մշտադիտարկում են անցկացրել հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում:
Մայիսի 6-ին հրապարակվեց մի մեծ խումբ գործիչների կոչը, որտեղ զգուշացվում էր, որ այդ պահին անպատրաստ ենք սահմանափակումների թուլացմանը, որ դա հղի է լուրջ վտանգներով։ Կոչի առանցքն էր՝ լրջորեն նախապատրաստվել, հետո միայն գնալ թուլացումների։ Դուք չլսեցիք, դուք չարձագանքեցիք, դուք անտեսեցիք։ Դրա գինը հազարավոր նոր հիվանդներն են, մի քանի տասնյակ մեր հայրենակիցների մահերը։ Ինչո՞ւ արեցիք այդպես։
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ՝ շնորհավորելով նշանակման կապակցությամբ։
Ոստիկանությունը որոշում է կայացրել արգելափակել Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:
Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների պահպանման դիտարկումն անակնկալ ստուգայցերի միջոցով լայնորեն շարունակվում է։
Նախավերջին երկու տարում գրանցվել էր ուղիղ 100 հրդեհ: Իսկ միայն 2019-ին՝ 106: Հիմա դառնանք անտառատունկի խոստումներին ու բուն տնկիների պաշտոնական քանակին: Հատկապես, որ անտառները վերականգնելու մասին վաղուց են խոսում: Մոտ երկու տարի: Իսկ պաշտոնական վիճակագրությունը երկրի տնտեսություններում աճեցրած տնկիների քանակը վիճակագրական հաշվառման տակ է վերցրել 2017 թվականից: Այդ տարի աճեցվել էր 445.2 հազար տնկի, 2018-ին ցուցանիշը՝ հակառակ պաշտոնական պլան-խոստումների, նվազեց: Նվազեց՝ կազմելով 33.2 հազար տնկի:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է Արմավիրի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպք արձանագրելու մասին։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ռուսական արվեստի թանգարանը, համագործակցելով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ, հանդես կգա «Մեկուսացած մանկական արվեստ» խորագրով օնլայն ցուցահանդեսով, որը կներկայացվի հունիսի 1-ին՝ ժամը 13:00-ին, թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Լրացավ Հայաստանի Հանրապետությունում իրականացված գունավոր հեղաշրջման երկրորդ տարին: Այդ ժամանակահատվածում շատ ջրեր են հոսել, սակայն էական է այն, որ հեղաշրջման տերերին և նրանց դրածոներին հաջողվել է կապիտալիզացնել իրենց հաջողությունը և ստեղծել որոշակի ամուր հիմք հետագա գործողություններին անցնելու համար:
Ամերիկաբնակ կլարնետահար Անուշ Պողոսյանը ԱՄՆ նախագահի «U.S. Presidential Scholars» մրցանակի է արժանացել YoungArts մրցույթում՝ ընդգրկվելով արվեստի տարբեր ոլորտները ներկայացնող լավագույն քսան մասնակիցների ցանկում:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձնանցից 358-ի վիճակը գնահատվում է ծանր, 58-ինը՝ ծայրահեղ ծանր։
Հայաստանի Հանրապետության բոլոր հիվանդանոցներն ու դրանց վերակենդանացման բաժանմունքները հագեցած են միջազգային նորմատիվներին համապատասխան անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է վրացական կողմի առաջարկած օգնությունը ընդունելը, ասաց․
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ մարտի 1-ի հրամանագիրը պարոն Քոչարյանն իր տան պադվալում նստած չի գրել: Դա գրվել է նախագահի աշխատակազմում, իրավաբանական վարչությունը կամ աշխատակազմը, մի քանի վիզա կան դրանց վրա: Մեղադրանքում չկա մի կետ, որ ասված լինի՝ «այ, Ձեզ եկել-ասել են, որ դա ապօրինի է, Դուք ասել եք՝ «ոչինչ, ստորագրեք»»: Այսինքն՝ ակնհայտ երևում է, որ առաջադրված մեղադրանքով չկա պնդում, որ մարդը կարող էր ենթադրել, որ դա կարող է լինել հանցագործություն»,- ասաց Օրբելյանը: