Նախագահի ելույթը տեղի է ունեցել ամերիկյան սոցիալական ցանցերը կարգավորելու մասին հրամանագրի ստորագրումից գրեթե անմիջապես հետո` «կանխելու համար գրաքննությունը և կողմնակալությունը»: Դրանից առաջ Twitter-ում հայտնվել էր տեղեկատվության վավերացման գործառույթ, և Թրամփի մի քանի գրություններ ճանաչվեցին՝ որպես կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկություններ:
KPMG աուդիտորական ընկերությունն անվանել է Եվրոպայի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները 2020 թվականին: Վարկանիշի առաջատարը դարձել է «Ռեալը»: Դրա արժեքը գնահատվում է 3,478 միլիարդ եվրո:
Չնայած Թայլանդում հունիսի 1-ից գնում են սահմանափակումների թուլացման, իշխանություններն, ամեն դեպքում, չեն շտապում սահմանը բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար:
Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշումների պահանջների կատարման վերաբերյալ։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանն է:
Հարավային Կորեայում վերաբացվելուց ընդամենը օրեր հետո ավելի քան 200 դպրոցներ ստիպված են նորից փակվել՝ կորոնավիրուսի դեպքերի նոր աճի պատճառով:
L’Equipe ֆրանսիական հրատարակության նոր համարը նվիրված է եվրոպական լիգաներում մրցաշրջանի վերսկսմանը:
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իրավական իշխանություն ունի, բայց փաստացի իշխանություն չունի: Տեսեք՝ վարչապետի իշխանությունը հիմնված է եղել այն մարդկանց վրա, ովքեր պետք է վարչապետի առաջին իսկ լայվի ժամանակ դուրս գային փողոց: 2019թ. մայիսին, երբ վարչապետը կոչ արեց դուրս գալ փողոց, իր կոչին 1000 հոգի անսաց, որի կեսն իր քաղաքական թիմի ներկայացուցիչներ էին: Այսինքն՝ վարչապետի կոչով փողոց դուրս եկավ ընդամենը 600 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 1156 մարդ, սա երկրում ամենաբարձր օրական ցուցանիշն է՝ համաճարակի սկսվելուց ի վեր, հայտնում է Բրազիլիայի առողջապահության նախարարությունը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի նախկին օգնական Դոմենեք Տորենտը խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
Լուսանկարիչ Գևորգ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով մասնավորապես դիմել է վարչապետ Փաշինյանին՝ ասելով, որ չափից դուրս վստահություն են տածել վարչապետի անձի ու կառավարության հանդեպ, բայց նրանքվերջիններս իրենց որոշումներով և մարդկանց անտեսելով հօդս են ցնդեցրել։
Ավոկադոյով նախուտեստ` ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանից:
Ռուսական գազի մատակարարման համար Բելառուսի պարտքը կազմում է 165,57 մլն դոլար:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Նա մասնավորապես նշել է, որ մայիսի 28-ին արած հայտարարության մեջ Ադրբեջանի նախագահ Ալիևը հոխորտաց ոչ միայն Արցախը գրավել, այլ նաև Երևանը։
Եթե առաջիկայում չնախաձեռնի համազգային համախմբման լուրջ քայլեր՝ ձախողված է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա ներկայացրել է խորհրդատվական կարծիք, ըստ որի՝ «Անհատի համար պետք է կանխատեսելի լինի, թե ինչ պահվածքի դեպքում կենթարկվի քրեական պատասխանատվության»։ «Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության անդամ Էլինար Վարդանյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի կարծիքը արձանագրում է այն, ինչի մասին խոսում էին 2-րդ նախագահի փաստաբանները և բազմաթիվ այլ իրավաբաններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ համավարակի արդյունքում գրանցված տասնյակ հազարավոր զոհերի կապակցությամբ:
Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է, և հիմնված վարույթն իրականացնող մարմնի չփաստարկված ենթադրությունների վրա, որոնք ուղղակի չեն կարող լինել ողջամիտ։
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Մարդիկ Շոտլանդիայում հիմա նորից կարող են հանդիպել ընկերներին. երկիրը 66 օր հետո սկսում է թեթևացնել կորոնավիրուսի պատճառով կիրառած սահմանափակումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցած ահասարսուռ դեպքին:
«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը նշանակվել է «Հորտայի» գլխավոր մարզիչ:
Հանրապետության նախագահն այսօր ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» (Լանզարոտի կոնվենցիա) Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը» և վավերագիրը:
Մայիսի 27-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանն անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարեց, որ տարբերություն չկա՝ մարդը սահմանի՞ն է զոհվում, թե՞ հիվանդությունից, վարակի տարածումը պետք է կանխել:
Ավարտվեց ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը, որին տեսակապի միջոցով մասնակցում էր ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացված խորհրդատվական կարծիքի շահառուն, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խոսքով, ՀՀ Սահմանադրական դատարանն է, որը 2019 թվականի հուլիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը կասեցրել էր և դիմել էր ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումները շարունակում են արտակարգ ռեժիմով գործել հանրապետության ողջ տարածքում:
Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում հանրությունը գրեթե դադարեց քաղաքական ակնհայտ գործընթացների ականատեսը դառնալ, հակառակը՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության անմիջական ջանքերով քաղաքական դիսկուրսն ու ասելիքն իջեցվեց կենցաղայինից ցածր մակարդակի։ Ամենուր ականատես ենք դառնում պրիմիտիվության ու անբովանդակ, բացառապես սեփական անձնական ամբիցիաներից բխող հռետորաբանության։
Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը նորից մարզչական աշխատանքի է անցել: