Աշխարհում շուրջ 60 մլն մարդ կարող է կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ համավարակի պատճառով:
2020 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտակայքից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա տղամարդ։
ԱՄՆ-ի Միչիգան նահանգում վարսավիրները պատրաստ են Կապիտոլիումի դիմաց անվճար սպասարկել մարդկանց ի նշան բողոքի՝ կապված տնից դուրս չգալու արգելքի հետ:
Չինաստանում համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման համատեքստում արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները կարողացել են վերականգնել արտադրությունը 99,1 տոկոսով:
Մանկապարտեզներն աշխատում են, որովհետև չաշխատելու տարբերակ չունեին այլևս: Մարդիկ գնում են աշխատանքի, կան տասնյակ-հազարավոր երեխաների ծնողներ, որոնց աշխատանքը հեռավար կազմակերպել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է ռեստորաններին, երևի թե մեզանից բոլորը հայկական ավանդական հարսանիքներին, կնունք-ծնունդներին ներկա ենք եղել, և դժվար է պատկերացնել մի հայկական ընտանիք, որը քեֆ-ուրախություն է անում, և առաջին երկու բաժակից հետո սոցիալական հեռավորությունը պահել հնարավոր է: Մենք գիտենք՝ ինչ ջերմ մթնոլորտում են անցնում մեր խնջույքները: Եվ շատ դժվար կլինի հարսանիք, կնունք, ծնունդ կազմակերպող մարդկանց համար իրենց վրա վերցնել այդ ամբողջ պատասխատավությունը:
Մի քանի օր առաջ դժվար էր ենթադրել, որ իրավախախտումների վիճակագրությունը հասարակական հետաքրքրության թեմա կդառնա: Համավարակի այս օրերին վարչապետը հերթական ասուլիսին իրավախախտումների վիճակագրության մեջ ինչ-ինչ փաստեր էր առանձնացրել՝ որպես հաջողություն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Արտագնա տուրիզմի համար սահմանները փակ են, սակայն, եթե անգամ որոշ երկրներ հիմա սահմանները բացեն, կրկին հնարավոր չի լինի տեղաշարժվել, քանի որ Հայաստանում ամեն օր կորոնավիրուսով վարակվելու 200-300 դեպք է հաստատվում, իսկ արտերկրում այս ամենը տեսնում են և արգելելու են մուտք գործել իրենց երկիր։ Օրինակ, Ռուսաստանն անժամկետ ՀՀ քաղաքացիների մուտքն արգելել է իր երկրի տարածք։ Հիմա Չինաստանում վիճակը նորմալ է, մարդիկ կան, որ աշխատում էին, սովորում, պետք է գնային, բայց Չինաստանը չի թողնում։ Քանի դեռ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը չի կարգավորվել՝ խոսել արտագնա, ներգնա տուրիզմից, աբսուրդ է։ Ինչ վերաբերում է ներգնա տուրիզմին, ապա արդյո՞ք այլ երկրի քաղաքացիները, նայելով Հայաստանում վիրուսի թափ հավաքելը` ռիսկ կանեն գալ ու հանգստանալ»,- ասաց «Էկոնոմ տուրի» տնօրենը՝ տեղացիների՝ այս կամ այն շրջանում հանգստանալը նույնպես ռիսկային համարելով։
Հայաստանի գործող Կառավարությունն ի սկզբանե անգամ խաղաղ պայմաններում չուներ գործողությունների պլան, էլ ուր մնաց՝ ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակների պարագայում։ Այն մարդիկ, որոնք այսօր կոչված են երկրի համար կարևորագույն որոշումներ կայացնելու, երբեք նման բան չեն արել, նրանց հիմնական մասը չգիտի՝ ինչ է պետական համակարգը, որևէ նշանակալից հասարակական պետական ձեռքբերում չի ունեցել, բանակում չի ծառայել, ուստի այդ մարդկանցից ակնկալել, որ իրենք ճգնաժամային պայմաններում կկարողանան հավասարակշռված և ադեկվատ որոշումներ կայացնել, պետք չէ։
Ամիսներ առաջ, ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանը ուժայինների առաջ խնդիր է դրել, իր պատկերացմամբ, կոռուպցիոն գործարքների բացահայտման մեծ ցուցանիշներ ապահովել։ Բնականաբար՝ նման խնդիրը անմիջապես հակադրվում է օրենքի հետ։
«Երբ կողմերը պատրաստ լինեն փոխզիջումների, այն ժամանակ էլ հնարավոր կլինի Ղարաբաղյան հակամարտության լուծումը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ վերջին մի շարք ուշագրավ հայտարարություններին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Չլինելով մասնագիտությամբ քաղաքագետ, որքան տեղյակ եմ՝ քաղաքագիտական տեսությունը պետական կառավարման համակարգերը դասակարգում է՝ որպես միապետական, սահմանադրական միապետական, նախագահական, կիսանախագահական, պառլամենտական կարգերի։ Բացի վերը նշվածից, տարբեր ցուցանիշներով, պետությունները բնորոշվում են նաև՝ որպես ամբողջատիրական (բռնապետական), ավտորիտար, ժողովրդավարական։ Այս բոլոր համակարգերը, իրենց հերթին, ունեն տարբեր դրսևորումներ։
Ոստիկանության կարգախմբերը հանրապետության ողջ տարածքում և՛ կանգառներում, և՛ շրջիկ վերակարգերով շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
ՀՀ պարետի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեությունը:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, արձագանքելով Հայաստանի և Բելառուսի` գազի փոխադրման և տարանցման ծառայությունների վերաբերյալ առաջարկած ընդհանուր սակագնին, հայտարարել էր, թե Եվրասիական տնտեսական միությունում գազի տարանցման միասնական սակագին կարող է սահմանվել միայն միասնական բյուջեի և հարկման համակարգի առկայության դեպքում:
Լոնդոնի «Արսենալ»-ը նպատակ ունի Հենրիխ Մխիթարյանին փոխանակել «Ռոմա»-ի կիսապաշտպան Ջասթին Կլույվերտով:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Տպավորություն է, որ տուգանքների համար է մնացել արտակարգ դրությունը, քանի որ բազմաթիվ են իրականում դրանք՝ կապված արտակարգ դրության իրավական ռեժիմի ենթադրյալ խախտումների հետ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Համաձայնեք, որ կորոնավիրուսի համավարակի ի հայտ գալուց հետո ոչ ոք չէր պատկերացնի, որ այն երբևէ կստանա «քաղաքական» երանգներ, և կորոնավիրուսյան պայքարը կվերածվի սեփական քաղաքական կրքերին հագուրդ տալու մի գործընթացի։ Սակայն այսօր Հայաստանում ականատես ենք դառնում կորոնավիրուսի դեմ ուղղված «քաղաքական» պայքարի։
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են մթերային խանութում տեղադրված վճարահաշվարկային տերմինալը հափշտակելու փորձի և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Երբ տեսնեք սթրեսի մեջ գտնվող, փակված ու փող չունեցող ժողովրդի հաշվին այս 2-3 ամիսների ընթացքում ինչ գերշահույթ են ունեցել օնլայն կազմակերպությունները աչքներիդ չեք հավատա։ Չզարմանաք, եթե այս գրառման տակ սովորականից ավելի շատ ֆեյքերի հրավառություն տեսնեք։ Բայց ամեն ինչ հերթով»։
Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը։
ԵՄ խորհուրդը չորեքշաբթի հաստատել է 3 մլրդ եվրոյի չափով 10 երկրների հատկացվելիք վարկային օգնությունը, որն ուղղվելու է կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների դեմ պայքարին:
Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը, ինքնաձիգի պահունակներն ու տարբեր տրամաչափի 71 փամփուշտը ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել է Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի 46-ամյա մի բնակիչ։
Հաշվի առնելով վարչապետի տիկնոջ և ՊԵԿ նախագահի տեղակալին 168.am-ի ուղղված հարցերին տրված պատասխանները, լրատվամիջոցները կարո՞ղ են այսուհետև որևէ հարցում չուղարկել Կառավարություն և համապատասխան պետական հաստատություններին, եթե վերաբերմունքն այսպիսին է, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Եթե իսկապես այնպիսի վերաբերմունքի են արժանանում, երբ լրատվամիջոցները որևէ նոր խնդրի հետ կապված հարց են ուղղում և որևէ անգամ հստակ պատասխան չեն ստանում, կարծում եմ՝ լրատվամիջոցները դրանից կարող են հետևություններ անել իրենց համար, յուրաքանչյուրը՝ իր պատկերացումների շրջանակներում: Եվ իրենց եզրակացությունների հիման վրա լուսաբանեն խնդիրը, այլ ոչ թե՝ պաշտոնական անձանց հայտարարությունների կամ պատասխանների»:
Ինչո՞ւ են համարում, որ հեղափոխությունն ավելի լավ բան է, քան իշխանության օրինակ փոփոխությունը, երբ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում ժողովրդի մասնակցությամբ, սահմանադրության կանոնները պահպանելով կառավարության փոփոխություն է տեղի ունենում, ինրը բնականոն երևույթ է։
Մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Իսկապես որոշ խավի համար դժվար է ամեն օր 3-4 անգամ 200-250 դրամով դիմակներ գնել: Դիմակները պետք է վերադառնան իրենց նախկին և մի բան էլ ավելի ցածր գնին, և եթե ոչ՝ անվճար բաժանվեն»:
Մայիսի 16-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 23-ամյա մի երիտասարդ է հիվանդանոց տեղափոխվել: