«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 22-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 56-ից մինչև թիվ 200 առանձնատների, Շիրազի փողոցի առանձնատների, Նաիրյան 1-ին նրբանցքի 8 և 10 բազմաբնակարան շենքերի և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները:
«Google» տեխնոլոգիական ընկերությունը, որին պատկանում է «YouTube»-ն, արդիականացրել է կորոնավիրուսի թեմայով վիդեոկոնտենտի հետ կապված կանոները:
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել մարտի 18-ի որոշման մեջ։
Google Play-ում հայտնաբերված PhantomLance տրոյացի-բեկդոր ծրագիրը դեռ 2015-ի վերջում սկսված վնասաբեր արշավի մասն է, և ունի բազմաթիվ տարբերակներ, որոնց նպատակը զոհի Android-սարքից գաղտնի տեղեկատվություն հավաքելն է։ Վնասաբեր ծրագիրը իր տերերին է փոխանցում տեղադիրքի տվյալները, զանգերի, SMS-ների, տեղադրված հավելվածների ցանկը և սմարթֆոնի մասին ամբողջական տեղեկատվություն։ Ըստ որում, PhantomLance-ի ֆունկցիոնալությունը կարող է ցանկացած պահի ընդլայնվել հրաման տվող սերվերից լրացուցիչ մոդուլների ներբեռնման շնորհիվ։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սևան քաղաքի 25-ամյա մի բնակիչ Արարատի մարզի մի շարք գյուղերում մեքենաներից գողություններ է արել:
«Օրլանդո Սիթիի» կիսապաշտպան Նանին կիսվել է 2009 թվականին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին հիշողություններով:
Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին օրվանից էլ պարզ էր, որ այս իշխանությունը, որը եկավ ժողովրդավարական բարեփոխումների դրոշի ներքո, գնալով եվրոպական տարածքում դառնում է, երևի թե, ամենաավտորիտար, անհանդուրժող և ամենակոռումպացված իշխանություններից մեկը և օգտագործում է ցանկացած միջոց ընդդիմախոսներին ճնշելու համար՝ հատկապես արտակարգ դրության պայմաններում։
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
«Գիտեք, որ գազի գնի շուրջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, հանձնաժողովը կքննարկի: Մեր քաղաքական խորհրդակցություններն այդ թեմայով շարունակվում են, այս պահին կոնկրետ բան, ցավոք, չեմ կարող ասել: Նաև պետք է արձանագրենք, որ նավթամթերքների շուկայի փլուզման պայմաններում մենք կարող էինք ակնկալել ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունից, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելը լավագույն ժամանակաշրջանը չէ»,- այս մասին մայիսի 16-ին հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի վերաբերյալ հարցին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Միացյալ Նահանգներում ամեն տարի կազմվում է հաճախորդների բավարարվածության ցուցանիշը՝ տարբեր սմարթֆոնների սեփականատերերի շրջանում։ Apple-ը շահում է հաջողված սարքերի քանակով, բայց բոլոր մոդելների շարքում 2018 թվականի Samsung-ի ֆլագմենը դարձավ լավագույնը:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Երեկ կառավարության դիմաց ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ոլորտը վերագործարկելու պահանջով: Ակցիային մասնակցում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, որին և ևս մի քանի անձանց ոստիկանները բերման էին ենթարկել: Ոստիկանությունից նշել էին, թե ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով:
Ազգային անվտանգության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր թվիթերյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով Հայաստանում համավարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակին, և ընդգծել, որ հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել հակաճգնաժամային կառավարություն:
Կորոնավիրուսի պատճառով Գերմանիայում շատերը չեն ցանկանում օգտվել հասարակական տրանսպորտից:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին կիսվել է կատալոնացիների հնարավոր տեղափոխությունների վերաբերյալ իր մտքերով:
Խնդիրը սկսվեց այն պահին, երբ կարևոր ժամանակահատված բաց թողեցինք, այսինքն՝ ուշ ձեռնարկվեցին գործողությունները: Սա շատ կարևոր է, և ընդհանրապես, ոչ միայն այս կորոնավիրուսի պայմաններում, այլ ընդհանրապես, վերջին տարում մեր երկրում հաճախ ճիշտ ժամանակահատված ընտրելու խնդիր է առաջանում: Դա հենց հետհեղափոխական շրջանից տեղի ունեցավ, պայմանական անվանենք՝ հեղափոխություն, բայց ես կասեի՝ իշխանափոխություն, որովհետև հեղափոխությունը կոմպլեքս երևույթ է, իր մեջ պարունակում է տարբեր գործառույթներ, որոնք մինչ այժմ իրականացված չեն: Այդ իսկ պատճառով ես կանվանեմ իշխանափոխություն:
Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության ողջ տարածքում շարունակում են արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ ապահովելով նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով Պարետի որոշման կատարումը։
«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հավանական տեղափոխության մասին:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Բռնցկամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ֆեդերացիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից, վարկեր տրամադրելու պատրվակով, տարբեր քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություն կատարելու դեպի մի շարք հանգամանքներ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը Ժոաո Ֆելիքսը խոսել է Լա Լիգայում մրցաշրջանի վերսկսման մասին: «Ֆուտբոլիստները շատ լավ են զգում և շատ ուրախ են, որ կրկին խաղում են:
«Որքան գնում է, նկատելի է դառնում այն, որ Փաշինյանը դառնում է ավելի անհավասարակշիռ: Շատ խոսակցություններ կան օդում կախված և չկախված, թե ինչ ձևով է նա խոսում իր ենթակաների հետ, անընդհատ լինում են ներվային պահեր, երբ կուտակված մաղձը Փաշինյանը թափում է կա՛մ պատգամավորների, կա՛մ նախարարների, տեղակալների վրա: Եվ շատ հնարավոր է, որ որոշ մարդկանց նյարդերը չդիմանան, և իրենք փորձեն իրենց սեփական արժանապատվության պահպանման համար կա՛մ հրաժարական տալ, կա՛մ բևեռներ ձևավորել իշխանությունում, որ կարողանան ինքնապաշտպանվել, որովհետև շատ դեպքերում հրաժարականը կարող է օգուտ չտալ, և քրեական գործեր հարուցվեն: Իսկ մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում բացարձակապես անմեղ մարդկանց գլխին կարելի է ինչ-որ գործեր սարքել, բանտ նստեցնել, երկար կալանքի տակ պահել: Այսինքն՝ իրենք դա տեսել են, զգում են, և փորձում են ուղղակի հարմար տարբերակներ գտնել նահանջի, եթե չստացվի, արդեն ինչ-որ քաղաքական պայքար ծավալեն»:
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորահավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին երդմնակալության արարողության առիթով։
«Ինտերի» նախկին նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է, որ կարող էր ստորագրել «Յուվենթուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալային, երբ նա հանդես էր գալիս «Պալերմոյի» կազմում:
«Hetq.am» կայքի «Ում թիրախում են հայտնվել «Դիլիջան» ազգային պարկի անտառները. Մաս 1» վերտառությամբ հրապարակման հիման վրա Տավուշի մարզի դատախազությունում իրականացվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով բազմածավալ ուսումնասիրություն:
Օրերս տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ԵԱՏՄ ղեկավարներն անդրադարձան վերջին ամիսներին ինտենսիվացած գազային դիսկուրսին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս ելույթից օրեր առաջ ասել էր, թե կարելի էր ակնկալել, որ գազի հարցի բարձրացման ամենահարմար ժամանակը չէ, իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, կրկին նշեց, որ համաշխարհային տնտեսական մարտահրավերների համատեքստում հատկապես այսօր սուր է գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորման անհրաժեշտությունը:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Էդմիլսոնը խոսել է կատալոնական թիմի ավագ Լիոնել Մեսսիի խաղի մասին: