Ֆուտբոլիստը նախատեսում էր ժամանել Իտալիա մայիսի 3-ին, բայց դժվարություններ են առաջացել. պորտուգալացու մասնավոր ինքնաթիռը չի կարողացել թռիչք կատարելու թույլտվություն ստանալ: Հաջորդ երեկո Քրիշը, այնուամենայնիվ, մեկնել է դեպի Թուրին:
Մայիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ:
Չինաստան-Եվրոպա երկաթուղային բեռնափոխադրումների նոր ուղին, որը կապում է չինական Իու քաղաքը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի հետ, բացվել է մայիսի 4-ին:
Իսրայելի գիտնականներին հաջողվել է բացահայտել հակամարմիններ, որոնք օրգանիզմում ակտիվորեն չեզոքացնում են կորոնավիրուսը և կարող են օգտագործվել պատվաստանյութի ստեղծման մեջ:
Անգլիայի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի որոշ խաղեր կարող են հեռարձակվել Youtube-ով և անվճար:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է:
«Մենք առաջիկայում շատ արագ տնտեսական մեծ անկում կունենանք, արդեն որոշակի կանխատեսումներ կան դրա շուրջ։ Եվ, առաջին հերթին, տնտեսական անկման հնարավոր ցուցանիշներով է պայմանավորված սահմանափակումների թուլացումը։ Միաժամանակ, ես շարունակում եմ խիստ դժգոհ մնալ սահմանափակումների ժամանակ հասարակության մեծ մասի ցուցաբերած բացարձակ անհաղորդ վերաբերմունքից, մյուս կողմից՝ խիստ անբավարար եմ համարում իշխանությունների աշխատանքն այս ուղղությամբ»:
Գուրգեն Խաչատրյանը երբեք չի թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, երբեք չի խոչընդոտել գործի քննությանը։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր «Ստի վերջը» տեսաշարի 2-րդ թողարկման ժամանակ պատասխանեց նախորդ թողարկումից հետո իրեն ուղղված հարցադրումներին։
«Մենք 2015 թվականից Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ, Արծվաբերդ, Չորաթան համայնքներում բանվորական ձեռնոցների մեծ արտադրություն ենք հիմնել, ունենք 800 աշխատակից։ Հիմնականում արտահանում ենք։ Իսկ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակը մեզ դրդեց, որպեսզի նաև պաշտպանիչ դիմակներ արտադրենք՝ դեֆիցիտը հաղթահարելու համար, որը կնպաստեր, որպեսզի շուկայում դիմակների գինն իջներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը։
Նորածիններին հաճախ տրվող անունների շրջանակը վերջին տարիներին մեծ փոփոխության չի ենթարկվել: Ըստ Վիճակագրական կոմիտեի 2020-ի մարտի 30-ին ամփոփած տվյալների՝ 2019-ի ընթացքում տղաներին ամենահաճախ տրվող անունը Դավիթն է (1403), աղջիկներինը՝ Նարեն (686): Վիճակագրությունը նույնն էր նաև 2018-ին:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր «Ստի վերջը» տեսաշարի 2-րդ թողարկման ժամանակ նկատեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ըստ Մինասյանի՝ հերքում է ամեն ինչ և բոլորին, չի հերքել այն, ինչ ինքը պատմել էր նախորդ թողարկման ժամանակ։
Միքայել Մինասյանը նախկինում էլ էր խիստ քննադատում գործող իշխանություններին, բայց եթե նախկինում այդ քննադատությունները զուտ տեսական՝ ընդհանուր քաղաքական գնահատականներ էին, ներկայումս դա ոչ այնքան քննադատություն էր, որքան հաղորդում հանցագործության մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենատը ճանաչել է Արցախի Հանրապետությունը։
Ավստրալիան կհատկացնի ավելի քան 450 միլիոն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար:
Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ քրեական ոստիկանություն է բերման ենթարկվել «Մաքս փեթրոլ» ընկերության աշխատակից Կարեն Հախվերդյանը:
Բժիշկ, հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին բացատրել է, թե ինչու է կորոնավիրուսի դեմ բուժման համար վտանգավոր հակաբիոտիկների կիրառությունը։
Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ահազանգում են՝ մայիսի 4-ից մի շարք տնտեսական ոլորտներում սահմանափակումների վերացումից հետո իրենք պետք է գնան աշխատանքի, մինչդեռ մանկապարտեզները փակ են: Երեխաներին տանը մենակ թողնել չեն կարող, տատիկ-պապիկներն էլ ռիսկային տարիքում են: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է կարգավորվելու մանկապարտեզային տարիքի երեխա ունեցող աշխատող ծնողների հարցը:
Սերբ թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Իսպանիայում խախտել է կարանտինը:
Ոստիկանները ծեծելով ու ահաբեկելով ստիպում են հինգ պատանիների ինքնախոստովանական ցուցմունք տալ։ Դատախազը այդ ցուցմունքների վրա մեղադրական է կազմում, գործը գնում է դատարան, պարզվում է՝ դատավորը մեկն է, որ միշտ մեղադրող կողմի ուզածն է անում։
ՍԱՏՄ ղեկավարի՝ աշխատանքից ազատված տեղակալ Էմին Ավետիսյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը։
Պայմանագրային զինծառայողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին զինծառայող կնոջ հետ նույն զորամասում ծառայությունը կազմակերպելու հարցում աջակցություն ստանալու նպատակով։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել քննչական և այլ դատավարական գործողություններ՝ Գլաձոր համայնքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ
«Փաստինֆո»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը:
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է Իտալիա:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է, որ Նիկոլ Փաշինյանը ունի խորքային անվստահություն ուժային կառույցների հանդեպ և այդ անվստահությունը փոխադարձ է։
Համացանցի հայկական տիրույթում բավականին արձագանք գտավ մի գրառում, որին իշխող կուսակցության հանդեպ իմ քննադատական հայացքները հաշվի առնելով` խնդրեց արձագանքել ընկերս: Գրառման մեջ քննարկվում էին նոր հայկական կառավարության առավել նշանակալից ձեռքբերումները անցնող 2 տարիներին:
ՀՀ-ում տեղի ունեցող վերջին տասնօրյակի զարգացումները փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում երկրում տիրապետող իրավիճակին, և նրա ու ողջ իշխանությունների կողմից արվող քայլերն ընդամենն իրավիճակային որոշումներ են՝ չկա ոչ մի բովանդակային գործողություն։ Փաշինյանն իր բնավորությանը բնորոշ՝ ամենուր մեղավորներ է փնտրում, ամեն ինչում նա սեփական թիմին փորձում է ջրից չոր հանել։ Նա, հասկանալով, որ կոմունալ ճգնաժամի հետ կապված ակնհայտ կոլապս է ստեղծվելու, դիմեց հերթական պոպուլիստական քայլին՝ դիմելով հայտնի հեռախոսազանգերի նաիվ գործողությանը։
Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին ու սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջներին համապատասխան ներքին կահավորում ունեցող ավտոմոբիլներ: