Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանն ու Հերքինազ Տիգրանյանը ներկայացրել են «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն:
Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժերը գնդակոծել են գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակի ուժերի դիրքերը, ինչի հետևանքով 18 զինվոր է սպանվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Օմանի ծոցում Իրանի ռազմանավի հետ կապված միջադեպի հետևանքով զոհվել է 19 մարդ, տուժել՝ 15:
Մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, որոնցից 1359-ն` առողջացած, 46-ը` մահվան ելքով:
Թուրքիայի նախկին վարչապետ, նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է մայիսի 11-ից իշխանությունների կողմից կորոնավիրուսի հետ պայմանավորված որոշ սահմանափակումների վերացմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ազգային ժողովն այսօր վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, առավել հայտնի՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա», որին մինչև քվեարկությունը դեմ էր արտահայտվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Մայիսի 10-ին, ժամը 21:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․ Խաչատրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը կախվել է պատշգամբից։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալի ֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում, ձեռքի ախտահանիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիտորինգի արդյունքները ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում:
Ազգային ժողովը մայիսի 8-ին քննարկեց և այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, առավել հայտնի՝ որպես «Լանզարոտեի կոնվենցիա», վավերացնելու հարցը։
Իրանի «Ջամարան» ռազմածովային ականակիր նավը զորավարժությունների ժամանակ սխալմամբ կրակել է իր նավի ուղղությամբ:
«Մեդիա պաշտպանը» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրային ՀԸ-ի կողմից ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ռեպորտաժին:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք, ապաքինվել է ևս 34 մարդ:
Մայիսի 11-ին, ժամը 05:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 21/4 շենքի մոտակայքում այրվում է անվադող:
Այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում։ Եթե այս միտումը պահպանվի, ապա մայիսի 24-ին կունենանք մոտ 6 հազար 350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12 հազար 700 դեպք:
Սույն թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովում կատարված, տեսաձայնագրված և որևէ նոր ապացույցի կարիք չունեցող բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով։
ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 11-ին ժամը՝ 10։00-ին Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի) տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը միակողմանի փակ է։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 181 հազարը:
Մայիսի 10-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին մոտք է գործել Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող թիվ 19 պոլիկլինիկա և սպառնում է ինքնասպանություն գործել։
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
«Մեդիա պաշտպանը» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Անդրանիկ Քոչարյանը մեղադրում է Էդմոն Մարուքյանին և լրատվամիջոցներին։
Մայիսի 10-ին, ժամը 13:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել անձրևաջրերի կուտակում, առկա է թանգարանի ջրալցման վտանգ:
Մայիսի 10-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ի ժամը 12։20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Կառավարության ընդունած հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց միջեւ բաշխվել է 70.3 միլիարդ դրամ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի ապրիլին լույս աշխարհ են եկել 116 երեխա՝ 61 տղա եւ 55 աղջիկ:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը` Բունդեսլիգան վերսկսվում է պաշտոնապես:
Հունվարի 3-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Քանաքեռի 5/Ա փողոցի տներից մեկի պատուհանը, գողացել փող և արծաթյա զարդեր:
Թաիլանդը մայիսի 17-ին կարող է անցնել կորոնավիրուսի հետևանքով երկրում մտցված սահմանափակումների թուլացման երկրորդ փուլին: