
Թուրք ֆուտբոլիստը խեղդամահ է արել իր 5-ամյա որդուն

Թուրքական «Bursa Yıldırımspor» ֆուտբոլային ակումբում հանդես եկող 32-ամյա ֆուտբոլիստ Ջևհեր Թոքթաշը սպանել է իր 5-ամյա որդուն։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
«Daily Sabah» լրատվական կայքի փոխանցմամբ` Թոքթաշի որդին կորոնավիրուսի կասկածով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ֆուտբոլիստը գնացել էր որդուն տեսակցելու, ինչից հետո նրա որդուն մահացած են հայտնաբերել։
Բժիշկները կարծել են, որ երեխան մահացել է կորոնավիրուսից։ Ջևհեր Թոքթաշը միայն 11 օր հետո է խոստովանել, որ ինքն է սպանել որդուն և ընդունել իր մեղքը։
«Ես բարձը սեղմել էի որդուս դեմքին։ Նա դիմադրում էր, բայց ես շարունակում էի սեղմած պահել բարձը, մինչև նա մահացավ։ Ես նրան չէի սիրում»,- ասել է մանկասպան հայրը։
Ֆուտբոլիստը կալանավորվել է, նրան առաջադրվել է սպանության մեղադրանք։
Համացանցում հայտնվել է նաև հոր և որդու մասնակցությամբ վերջին տեսագրությունը.