Մայիսի 7-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցից, «կրծքավանդակի ձախ կողային մակերեսի կտրած-ծակած վերք, պոլիտրավմա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ։
Իսրայելի կառավարությունը մայիսի 7-ից մեղմացրել է կարանտինի սահմանափակումների որոշ մասը:
Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու Միրոսլավ Քլոզեն կմիանա «Բավարիայի» մարզչական շտաբին:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ ճանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադառնում է ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին և դրան հաջորդած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
«Կարիք կա, որպեսզի ԵԱՀԿ ՄԽ-ն ևս հանդես գա հայտարարությամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակի մասին վերջին շաբաթներին ակտիվացած խոսակցություններին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների շրջանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 13 դեպք:
Մայիսի 8-ը ՀՀ օրացույցում կարմիրով է ներկված․ ուղիղ 28 տարի առաջ այս օրը հայկական ուժերը հայտնի «Հարսանիք լեռներում» գործողության միջոցով կարողացան գրավել Շուշիի բարձունքը և բեկել արցախյան հերոսամարտի ողջ ընթացքը։ Ահա մոտավորապես այսպիսի տեքստ շարադրելու փոխարեն՝ ՀՀ իշխանություններն այլ բան պարտադրեցին բոլորիս՝ այսօր ողջ լրահոսը փոխելով իրենց քիմքին հաճելի մեկ այլ տհաճ միջադեպի բեմադրությամբ։
«2018թ․ մինչև իշխանափոխությունն արդեն սկսվել էր անօրինական աշխատողներին օրինական դաշտ բերելու գործընթացը, և 4 ամիսների տվյալներով` մոտավորապես ամսական 7200-ով ավելացել է գրանցված աշխատողների թիվը։ Դրանից հետո նվազել է․ այսինքն՝ այդ աննախադեպ բառի տակ ստվերից աշխատողների դուրսբերման դրական ցուցանիշը մոտ 40 տոկոսով նվազել է։ Հիմա որտե՞ղ է այստեղ աննախադեպությունը»:
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 24 ժամով դադարեցվել է թվով 26 տնտեսավարողի, այդ թվում՝ առևտրային բանկերի մասնաճյուղերի կապի օպերատորների որոշ գրասենյակների գործունեությունը:
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը գնահատել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հավանականությունը:
Մայիսի 1-ի առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են Մարգարյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված մեքենաների հայելիները:
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով «Մարտեր առանց կանոնների»:
Հայոց-ցեղասպանության թանգարան-ինստիտուտն աշխարհում գործող եզակի համազգային և համապետական, ռազմավարական նշանակություն ունեցող հաստատություն է, որտեղ 25 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում պահվում են Հայոց ցեղասպանության պատմությանը վերաբերող փաստավավերագրական, սկզբնաղբյուրային նշանակության բացառիկ նյութեր, որոնց անվտանգության ապահովման և պահպանության կազմակերպման երաշխավորը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը: 168.am-ի հետ զրույցում նշեց թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը:
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
ԲԴԽ լրատվական ծառայության ղեկավար Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
2016 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ երկրորդ տեղy զբաղեցրած ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ, կստանա ոսկե մեդալ։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Մայիսի 8-ին, ժամը 16:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի թիվ 64 շենքի 1-ին հարկում։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղից ռազմաճակատ է զորակոչվել 45 հազար քաղաքացի, իսկ Հյուսիսային Արցախից՝ 40 հազար:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Պետական եկամուտների կոմիտեն հարկերն էլեկտրոնային վճարելու նոր այլընտրանք է ստեղծել։
«Օրենքում ասվում է, որ երկու հոգու երաշխավորությունը, իսկ առանձնապես վստահելի մարդկանց դեպքում՝ նույնիսկ մեկ հոգու երաշխավորությունն է հերիք, որ փոխեն խափանման միջոցը, այս դեպքում չորս հոգի են եկել»,- Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը:
Մի շարք ռեստորատորներ մայիսի 5-ին հռչակագիր են ստորագրել` առաջարկելով տարեկան վարձավճարի սաhմանման ընդունելի շեմ համարել մինչ այդ գործող վճարի 50%-ը։ Նախաձեռնության հեղինակը Ռեստորանների հայկական միությունն է։
«Ես Հայաստանի և Ղարաբաղի նախագահն եմ, և ամենից մեծ զսպող հանգամանքը հենց այս հանգամանքն է, որ ինձ՝ Արցախի հերոսի և երկու հայկական հանրապետության նախագահի, երաշխավորում են մարդիկ, և հանկարծ ես մի քայլ եմ անում, որն ուղղակի իմ հեղինակությունը զրոյի եմ անում»:
Ապրիլի 30-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շիրակի մարզի Բենիամին գյուղի` համայնքին պատկանող դաշտի խողովակաշարից գողացել են խողովակներ:
Փարիզյան ՊՍԺ ֆուտբոլային ակումբից Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկու:
«Ցանկանում եմ անդրադառնալ Եգորյանի ռեպլիկներին, թե ագրեսիվ վերաբերմունք եմ ցուցաբերել: Ես ագրեսիվ վերաբերմունք չեմ ցուցաբերել, այլ պատասխանել եմ դատախազ Բաղդասարյանի այն ռեպլիկներին, որ այստեղ մեզ դատում են ոչ թե Շուշիի գործով, մայիսի 8-ի գործով, այլ մեկ այլ գործով»:
Մինչ կվերսկսվի Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի հանդիպումները, «Ուրարտուն» կանցկացնի մի քանի ընկերական հանդիպում։
Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստում 43 «կողմ», 0 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով ընդունվեց Մահաթմա Գանդիի արձանը Երևանում տեղադրելու որոշումը։ Այն կտեղադրվի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում։