«Սամվել Կարապետյանը 116 դիրքի հետ վերցնելու պարագայում ունեցել է շատ մեծ դերակատարում». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին, Վիտալի Բալասանյանին և Սամվել Կարապետյանին հրավիրելու են քննիչ հանձնաժողով:

«Ապրիլյանի ժամանակ Մանվել Գրիգորյանը և Վիտալի Բալասանյանը պաշտոն չեն ունեցել, և իրենց որոշումները չէին կարող ազդել ապրիլյան դեպքերի վրա: Երկրապահի մասով Մանվել Գրիգորյանը կարողացել է շատ արագ համախմբել նույնիսկ այդ մեծ տարիքի անձնակազմին, օր առաջ հասնել սահմանին և կանգնել մեր զինվորների կողքին: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա նրա մասնակցությանը մեր հանձնաժողովում անդրադարձել ենք: Կարող եմ ասել, որ Սամվել Կարապետյանը 116 դիրքի հետ վերցնելու պարագայում ունեցել է շատ մեծ դերակատարում»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նրա, այս պահին չի ցանկանում քննարկել Սամվել Կարապետյանի, Վիտալի Բալասանյանի՝ հանձնաժողովի նիստերին հրավիրելու հարցը:
«Այդ ժամանակ Պաշտպանության բանակը ղեկավարել է Լևոն Մնացականյանը, և բանակը կատարել է իր հրամանատարի հրամանները»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս