Մայիսի 26-ին, ժամը 04.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած, արնահոսող վերքերով բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է Արտաշատի խճուղու ռեստորաններից մեկի մոտ:
Մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների 2020-ի առաջին եռամսյակում բախվել է հայաստանցի օգտատերերի 0,07%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,04%, իսկ Ադրբեջանում՝ 0,06% սարքերում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության բնագավառի հսկողության համադաշնային ծառայությունը («Ռոսպոտրեբնադզոր») մայիսի 27-ին տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ իրենց ունեցած տվյալների համաձայն, ծխող մարդիկ հաճախ COVID-19-ի հիվանդության ծանր ընթացք են ունենում:
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ օրեր անց, Պարետի որոշմամբ, սահմանափակվեց քաղաքացիների ազատ տեղաշարժը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է:
Կիպրոսի հայտնի «օֆշորային գործով» անցնող գործարար Աշոտ Սուքիասյանը, ում մեկ այլ գործարար Փայլակ Հայրապետյանը մեղադրում է իր կարողությունը հափշտակելու մեջ, aysor.am-ի հաղորդմամբ՝ 24TV-ի հետ բացառիկ հարցազրույցում սկանդալային բացահայտումներ է արել՝ պնդելով, որ Հայրապետյանը պատվիրել է իր սպանությունը՝ Աֆրիկայում ունեցած համատեղ հանքային բիզնեսին տիրանալու համար։
Սովորաբար վիճակագրական տվյալների վերլուծությունը կատարվում է ժամանակային մեծ՝ մի քանի տարվա տվյալների հենքի վրա: Բայց վերջին երկու տարում մեր պարագային այս ակադեմիական կանոնը հարգի չէ: Պաշտոնական շրջանակներում հարգի չէ: Առաջին հերթին այն պատճառով, որ եթե 2018 և 2019թթ․ վիճակագրական տվյալները զիջում են նախորդ տարիների նույն ցուցանիշին, հայտարարվում են անարժանահավատ: Բնականաբար, նախորդ տարիների տվյալներն են համարվում անարժանահավատ՝ հայտարարվում, որ դրանք ուռճացված են: Հետևաբար՝ կարելի է այսուհետ համեմատության ժամկետը կրճատել: Այսինքն՝ համեմատել 2018-ի տնտեսական ցուցանիշները 2019-ի հետ: Հատկապես, որ դրանք «նախահամավարակային» տարիներ են և «համավարակային» արդարացումների ենթակա չեն:
Հայաստանի դեպքում իրավիճակն այլ է՝ Ռուսաստանը գիտի, որ գազի հիմնական մատակարարն է, Հայաստանը չունի էներգետիկ այլընտրանք և չի կարող հրաժարվել ռուսական գազից, եթե նույնիսկ գինը չի գոհացնում Հայաստանին, «Գազպրոմ»-ն այդ շուկան արդեն գրավել է, դրան գումարվում են քաղաքական խնդիրներ, և ստացվում է այն, որ չի հաջողվում այլ գին պայմանավորվել։
Նախկինում երբեք, կրկնում եմ՝ երբեք, նման բան տեղի չէր ունեցել, մեր երկրի ավիացիոն վարկն իջավ պլինտուսից ցածր մակարդակի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հստակ չպարզաբանվեց՝ ինչու այդպես եղավ, որովհետև արագ դա տեղավորեցին երկրի ազգային անվտանգության թեմաների մեջ, որպեսզի ոչ ոք չիմանա՝ ինչ թերություններ են արձանագրվել, ով է մեղավոր դրանց համար… չնայած նախկին ՔԱԿ պետերից մեկը նման խոսք էր անընդհատ օգտագործում՝ и козе понятно… Ինչ քայլեր են ձեռնարկվում՝ ոչ ոք հստակ չգիտի, ՔԱԿ-ին գրելը և պատասխան ակնկալելը նույնն է, որ սառույցի վրա գրես:
Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ գազի գինը սահմանին պետք է վերանայել և, մասնավորապես, սահմանել գնագոյացման կանոններ, որոնք հնարավորություն կտան կանխատեսել գազի գինը սահմանին նաև երկարատև հեռանկարում:
Փառնակ Շիշիկյանը մի հերոս զեյթունցի է, որը Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրավոր հայ որբեր վերադարձրեց սիրիական անապատի արաբական ընտանիքներից։ Նրա անունը հայտնի չէ հայերի մեծ մասին, ուստի արժե ուշադրությունը սևեռել նրա կյանքի ու բարի գործերի վրա։ Նա թաղված է Երևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հովտաշատ գյուղում։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ադրբեջանում ամեն օր՝ ժամը 10։00-10։30-ի սահմաններում, տարածվում է հաղորդագրություն, որ «թշնամին խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է» ադրբեջանական բնակավայրերը, իսկ իրենք դիմել են պատժիչ գործողությունների, որի արդյունքում «թշնամին լռել է»։ «Ադրբեջանը բացահայտ մեզ մեղադրում է մի բանի մեջ, որն ինքն է անում։ Սա հենց այնպես չի արվում․․․»,- գրել էր նա։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը պատրաստ է ընդունել Եվրո-2020-ի խաղերը, որոնք կկայանան հաջորդ տարի:
Սույն թվականի մայիսի 27-ին ուժեղացված մշտադիտարկում է իրականացվել Երևանի Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների թվով 6 մանկապարտեզներում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Այդ պատճառով՝ ովքեր չէին կարող վճարել կամ ովքեր լավատես չէին, հեռանկարներ չունեին, որոշեցին լուծարվել կամ դադարեցնել գործունեությունը և հանձնել տարածքները։ Մի մասը, ովքեր դեռ փորձում են պայքարել, որոշ ժամանակ իրենց գործունեությունը պահպանել, փորձում են վերապրոֆիլավորվել։ Այսինքն՝ եթե իրենք նախկինում զբաղվել են միայն արտագնա տուրիզմով, հիմա փորձում են զբաղվել ներքինով։ Ներգնա տուրիզմն էլ առայժմ չի կարող զարգանալ, մինչև արտաքին սահմանները չբացվեն, մենք դեռ դրսից չենք կարող մարդկանց ընդունել, մնում է բավարարվել ներքին տուրիզմով։ Բայց դա էլ հարցի լուծում չէ, իհարկե, որովհետև մենք ընդամենը 3 միլիոն մարդ ենք, և եթե նույնիսկ օֆիսների մի մասը սկսի ներքին տուրիզմով զբաղվել, միևնույն է, դա բավարար շահութաբերություն չի ունենալու, և շուկայում որոշակի պահի լճացում է լինելու»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին՝ ասաց, որ իշխանությանն այլևս ատկատներ չեն գալիս, գուցե ընդդիմությանն են տալիս:
«Ինչքա՞ն կարող ենք պաշտպանվել ու տարածքները պահել, եթե Ադրբեջանն ասում է՝ նախահարձակ եմ լինում». Սերգեյ Բագրատյան
Ժամերի տարբերությամբ նախ հայտնաբերվեցին ու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկվեցին մայրաքաղաքի բնակիչներ` 30 և 36 տարեկան երկու տղամարդ ու 24 և 26 տարեկան երկու աղջիկ։
«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը մանրամասներ է ներկայացրել երեխաներին սրբապղծություն տարածող գրքեր բաժանելու մասին Դավիթ Աթանեսյան օգտատիրոջ տեսանյութի հետքերով ոստիկանության կատարած աշխատանքի վերաբերյալ։ Նելլի Դուրյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․
Իսկ միայն այսօր մենք ունենք 12 մահ: 12 մարած ճակատագիր: 12 որբացած ընտանիք: Իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում: Ցավալի է: Շատ»:
«Ցանկացած դեպքում հարկի բարձրացումը շուկայի վրա վատ է ազդում, բայց շատ այլ երկրների հետ համեմատած՝ հարկային բազան Հայաստանում այդքան բարձր չէ՝ հատկապես անշարժ գույքի մասով, ուղղակի այս ճգնաժամային իրավիճակում ինչքանո՞վ է նպատակահարմար, չեմ կարող ասել:
Հայաստանում հունիսի վերջին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը չի հասնի 500 հազարի: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի՝ իբր մաքսանենգ երկրի իմիջով հետաքրքրվողներին հորդորում է առաջին հերթին հետաքրքրվել հարուցված քրեական գործերով: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հորդորով անդրադառնալով Վատիկայում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքներին, թե երկրից մաքսանենգ ճանապարհով ինքնաթիռներ են գնում:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը մասնակցում էր Pacific Northwest Chess Center առցանց մրցաշարին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետին՝ ասաց, որ այս իրավիճակում Կառավարությունը երկու կարևոր քայլ պետք է իրականացներ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: